Չորեքշաբթի, Ապրիլի 24, 2024
Չորեքշաբթի, Ապրիլի 24, 2024
Հայկազ Մկրտչյան

Հայկազ Մկրտչյան

2000-10-31 - 2020-11-09

Ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։

2006 թվականից ուսանել է Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում։ Զբաղվել է շախմատով մինչև 2018 թվականը։ Մասնակցել է Հայաստանի առաջնություններին, Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարերին և Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարերին, որում գրանցել է հաջողություններ։

2006 թվականից մինչև 2014 թվականը սովորել է Ավանի՝ Գալինա Ստարովոյտովայի անվան 177 դպրոցում։ 2014 թվականից մինչև 2018 թվականը սովորել է Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում։ Ավագ դպրոցին զուգահեռ սովորել է նաև Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։

2018 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։

Նույն թվականից անդամակցել է Առաջին Հայկական Ճակատ-ին։

2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ, հաստիքը՝ հաշվարկի հրամանատար։

Հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախման ժամանակ մասնակցել է Չինարիի մարտերին։ Հոկտեմբերի 14-ից մասնակցել է Ջրականի, Տաղավարտի, Դրախտիկի և  Ազոխի մարտերին։ Վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին  Կարմիր Շուկայում, մահացել նոյեմբերի 9-ին։

Հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում։

 800 թուրքի անուն է գրվել քարին իմ ձեռքով՝ ես անմահ եմ, ես ուժեղ եմ

Հայկազ Մկրտչյան

Հայկազ Մկրտչյան

2000-10-31 - 2020-11-09
Ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։ 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ, հաստիքը՝ հաշվարկի հրամանատար։ Հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախման ժամանակ մասնակցել է Չինարիի մարտերին։ Հոկտեմբերի 14-ից մասնակցել է Ջրականի, Տաղավարտի, Դրախտիկի և  Ազոխի մարտերին։ Վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին  Կարմիր Շուկայում, մահացել նոյեմբերի 9-ին։