Երկուշաբթի, Հունվարի 24, 2022
Երկուշաբթի, Հունվարի 24, 2022
Նարեկ Բադալյան

Նարեկ Բադալյան

2001-10-06 - 2020-11-07

Նարեկ Արմանի Բադալյան

Ծնվել է 2001թ. հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքում։ Նարեկն ընտանիքում ավագ որդին է։

2007-2008ուսումնական տարում սովորել է Երևանի Ա.Ղարիբյանի անվան թիվ 142 միջնակարգ դպրոցի 1-ին դասարանում։ Իսկ 2008թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղ։ 2008 թվականից ուսումը շարունակել է Ծաղկալանջի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է մինչև 2019 թվականը։ Նարեկը դպրոցում`հատկապես տարրական և միջին դասարաններում ցուցաբերել է գերազանց առաջադիմություն, արժանանալով գովասանագրերի: Նարեկը մասնակցել է դպրոցում կազմակերպված բազմաթիվ միջոցառումների։ Նարեկը սիրում էր մասնակցել հատկապես հայրենասիրական բնույթի միջոցառումների։ Նա եղել է նաև ՀՀ ԵԿՄ «ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ» ակումբի անդամ և արժանացել «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչմանը։

Դպրոցն ավարտելուց հետո 2020 թ. հունվարի 7-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության ՀՀ ՊՆ 55035 զորամաս (Շիրակի մարզ,Գյումրի)։ Զորամասի հրամանատարությունը Նարեկի ծնողներին հատուկ Շնորհակալագրով շնորհակալություն է հայտնել, վերջինիս հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակելու և հայոց բանակի շարքերը համալրելու համար։ Վերոնշյալ զորամասում 6ամիս ծառայելուց հետո, ստանալով կրտսեր սերժանտի կոչում, 2020թ. հուլիսի 3-ին տեղափոխվել է Ստեփանակերտի «Ցոր» զորամաս, ծառայությունը շարունակելու։

2020թ. սեպտեմբերի 27-ին վերսկսված Արցախյան պատերազմի ժամանակ Նարեկը սկզբում մասնակցել է Հադրութում,ապա Քարինտակում ընթացող ռազմական գործողություններին: Նա պատերազմում աչքի է ընկել իր անվախությամբ, անձնուրաց հերոսությամբ խոցել է հակառակորդի 3 տանկ։  Շուշիի մատույցներում ընթացող համառ մարտերում հակառակորդի կողմից ոտքի հատվածում ստացել է վիրավորում։ Ապա մնալով հակառակորդի շրջափակման օղակում, զգալով գերի ընկնելու վտանգը, վերջին փամփուշտով կնքել է իր անմահությունը։

Նարեկը վիրավոր վիճակում զանգահարել է եղբորը`(հորեղբոր որդուն) և հրաժեշտ տվել։

Նարեկը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին:

Նարեկ Բադալյան

Նարեկ Բադալյան

2001-10-06 - 2020-11-07
Նարեկ Արմանի Բադալյան Ծնվել է 2001թ. հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքում։ Նարեկն ընտանիքում ավագ որդին է։