Ուրբաթ, Մարտի 29, 2024
Ուրբաթ, Մարտի 29, 2024
Աղվան Հովհաննիսյան

Աղվան Հովհաննիսյան

2000-09-03 - 2020-09-30

Ծնվել է 2000 թ. սեպտեմբերի 3-ին  Երևանում, Ներքին Շենգավիթում: 2006-2015 թթ. սովորել է տեղի համար 75 միջնակարգ դպրոցում, իսկ 2015-2018թթ. Գրիգոր Զոհրապի անվան համար 97 ավագ դպրոցում: Դպրոցը ավարտելուց հետո` 2018թ.-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին: 

Սովորելով մեկ կիսամյակ` 2019-ի ձմռանը զորակոչվել է բանակ, ծառայության անցել Ջրականի զորամասում։ 

Աղվանը մասնակցել է մարտական գործողություններին ԱՀ հարավային և հարավարևելյան ուղղություններում։ Զոհվել է Ջրականի պաշտպանության տեղամասում հակառակորդի հրետանային լայնածավալ հարձակման ժամանակ, գումարտակի պաշտպանության համար առանցքային կարևորություն ունեցող բարձունքը և նրա մատույցները հակառակորդից երրորդ անգամ ետ վերցնելու ժամանակ, որի ընթացքում  իր գնդացրային ճնշող կրակով ապահովել է ստորաբաժանումների շարժը։

Աղվանը հուղարկավորված է 《Եռաբլուր》զինվորական պանթեոնում։

Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ նախագաի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: