Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Ալեքսեյ Ասրյան

Ալեքսեյ Ասրյան

2001-10-28 - 2020-10-25

Ծնվել է 2001թ. հոկտեմբերի 28֊ին քաղաքամայր Ստեփանակերտում։ 2007-2013թթ. հաճախել է Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցի 1֊ին դասարանը։ 2013֊2016թթ. սովորել է ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում։ 

Ալեքսեյը սիրում էր զբաղվել սպորտով՝ ձյուդոյով, Ուշու-սանդա մարզաձևով արժանացել է տարբեր պարգևատրումների։
2016֊2019թթ. սովորել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 2019թ. ընդունվել է ԱրՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որտեղ այդպես էլ չի հասցրել սովորել և ավարտել։

2020թ. հունվարի 8֊ից համալրել է ԱՀ ՊԲ Մարտունու 2֊րդ պաշտպանականի շարքերը։ Իննը ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Տիրապետում էր АГС կոչվող զինատեսակին, որն էլ պատճառ դարձավ դիրքից դիրք տեղափոխելուն։

Ալեքսեյը մասնակցել է Մարտունու, Կարմիր Շուկայի և Վարանդայի մարտերին։

Զոհվել է Վարանդայում, հոկտեմբերի 24֊ի լույս 25֊ի գիշերը։

Հետմահու արժանացել է "Մարտական խաչ" առաջին աստիճանի շքանշանի։