Հինգշաբթի, Մարտի 28, 2024
Հինգշաբթի, Մարտի 28, 2024
Արման Եգորյան

Արման Եգորյան

2000-08-11 - 2020-11-08

Ծնվել է 2000թ.ի Օգոստոսի 11֊ին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում։ Ունի 1 քույր և 1 եղբայր։

2006֊2018 թթ֊ին սովորել և ավարտել է Կամարիսի միջնակարգ դպրոցը։ Երկար տարիներ զբաղվել է սպորտով, հաճախել է տարբեր սպորտաձևերի։ Տիրապետել է արևելյան մարտարվեստի, հասել է սև գոտու մակարդակի,մասնակցել է տարբեր մրցաշարերի և զբաղեցրել բարձր հորիզոնականներ։

2019թ.֊ի Հունվարի 8֊ին մեկնել է ծառայության, ծառայության է անցել Հադրութի 38401 զորամասում, եղել է դիպուկահար։

Պատերազմի առաջին օրերից եղել թեժ մարտերի կիզակետում։ 32 օր շարունակ մարտեր են վարել Հադրութում, իր դիպուկ կրակով վերացրել է թշնամու բազմաթիվ կենդանի ուժ։ Այնուհետև մարտերը շարունակվել են Մարտունիում։

Արմանն անմահացել է Ճարտարում՝ Նոյեմբերի 8֊ին, ԱԹՍ֊ի հարվածից։

ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։

Արման Եգորյան

Արման Եգորյան

2000-08-11 - 2020-11-08
Ծնվել է 2000թ.ի Օգոստոսի 11֊ին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում։ Ունի 1 քույր և 1 եղբայր։ 2006֊2018 թթ֊ին սովորել և ավարտել է Կամարիսի միջնակարգ դպրոցը։ Երկար տարիներ զբաղվել է սպորտով, հաճախել է տարբեր սպորտաձևերի։