Հինգշաբթի, Մարտի 28, 2024
Հինգշաբթի, Մարտի 28, 2024
Արսեն Նիկողոսյան

Արսեն Նիկողոսյան

2000-07-30 - 2020-10-13

Արսենը ծնվել է 2000 թ. հուլիսի 30֊ին մայրաքաղաք Երևանում։ 

Չնայած ընտանիքը  բնակություն էր հաստատել ՌԴ-ում , բայց

 հայրենիքի հանդեպ սերը Արսենին վերադարձրեց Հայաստան։

2019 թ. հունվարի 12_ին  զորակոչվեց Հայոց Բանակ ՝ դառնալով Մատաղիսի արծիվներից մեկը:

Ծառայության ընթացքում բազմիցս պարգևատրվել է  պատվոգրերով, շքանշաններով, եղել է վաշտի ավագ։ Արսենը 2021֊ի հունվարին պետք է զորացրվեր, բայց....

Սկսվեց չարաբաստիկ պատերազմը, և Արսենն իր մյուս զինակից ընկերների հետ հանձն առավ հայրենիքի պաշտպանության խնդիրը։

Մարտական գործողություններ է իրականացրել Մատաղիսի, Մարտակերտի շրջանում։ Արժանապատիվ զինվոր էր։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար արժանացել է լեյտենանտի կոչման ՝ Ջալալ Հարությունյանի կողմից։ Բայց սա չէր նրա իսկական կոչումը.այլ ՝ Հայրենիքի Հերոս։ Անվախ, անպարտ ու քաջ հրամանատար, ով կռիվ տվեց 17 օր, ոչնչացրեց թշնամու մեծաքանակ զորք ու ընկավ... Հերոսացավ հանուն հայրենիքի, չխնայեց իր կյանքը վաղվա օրվա և խաղաղ լուսաբացների համար, ծառայեց մինչև վերջին շունչը ու ընկավ քաջի մահով։

Չլքելով իրեն վստահված մարտական դիրքը՝ Մարտակերտի կարևոր բարձունքներից մեկը՝  պայքարեց մինչև վերջին շունչը ու քաջաբար զոհվեց հոկտեմբերի 13-ին՝ գրպանում կորսված դիրքից մի բուռ հող՝  կրկին վերադառնալու հասատակամության խորհրդանիշ։

Հուղարկավորվել   է Եռաբլուրում։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կողմից « Մարտական ծառայության» մեդալով, Արցախի Հանրապետության կողմից  Արիության մեդալով,

  << Մեծն Տիգրան >> շքանշանով, հայրենիքին մատուցած ծառայությունների համար`պատվոգրերով։

Արսենը սիրում էր երգել.....

Նախքան բանակ զորակոչվելը ձայնագրել/կատարել էր

 << Պատիվ ունեմ>> երգը։

Արսեն Նիկողոսյան

Արսեն Նիկողոսյան

2000-07-30 - 2020-10-13
Արսենը ծնվել է 2000 թ. հուլիսի 30֊ին մայրաքաղաք Երևանում։ Չնայած ընտանիքը բնակություն էր հաստատել ՌԴ-ում , բայց հայրենիքի հանդեպ սերը Արսենին վերադարձրեց Հայաստան։ 2019 թ. հունվարի 12_ին զորակոչվեց Հայոց Բանակ ՝ դառնալով Մատաղիսի արծիվներից մեկը: