Չորեքշաբթի, Ապրիլի 24, 2024
Չորեքշաբթի, Ապրիլի 24, 2024
Աշոտ Բաբոյան

Աշոտ Բաբոյան

2001-08-27 - 2020-11-07

Ծնվել է 2001 թվականի օգոստոսի 27-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: 2006-2009 թվականներին Աշոտը սովորել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 դպրոցում: 2009 թվականին տեղափոխվել է նույն քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց: Այստեղ սովորել է մինչեւ 2017 թվականը և նորից տեղափոխվել Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց: Ուսումն ավարտել է 2019 թվականին:

Յոթ տարեկանից հաճախել է շախմատի դասերի, մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի եւ զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ: Շատ էր սիրում սպորտը,
հաճախում էր ֆուտբոլի ու բասկետբոլի:

2019 թվականին ընդունվեց Երեւանի
Պետական Պոլիտեխնիկական Համալսարան (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան)։

Բուհական կրթությունը կիսատ թողնելով՝ Աշոտը 2020 թվականի հունվարի 9-ին անցավ ծառայության Արցախում՝ Հադրութի առաջին պաշտպանական զորամասում:

Աշոտը դեռ երկու օր առաջ էր իջել դիրքերից, բայց հենց սեպտեմբերի 27-ի առավոտյան զինակիցների հետ
նորից բարձրացավ դիրքեր՝ ընկերներին օգնության հասնելու:

կռվեց ամենաթեժ կետերում եւ ծանր
մարտեր վարեց: Հոկտեմբերի 25-ին շուրջ 21-օրյա շրջափակումից դուրս գալով՝ Աշոտենց խումբը Հադրութից տեղափոխվեց Մարտունու շրջանի Ննգի գյուղ եւ անցավ
գյուղի պաշտպանությանը: Քառօրյա համառ մարտերից հետո նա միացավ Քարինտակի թեժ մարտերին:

Նոյեմբերի 4-ին Աշոտը զինակիցների հետ միացավ Շուշիի պաշտպանությանը: 40 օրից ավել պայքարելով թշնամու դեմ՝ Աշոտն անմահացավ նոյեմբերի 7-ին հրազենային վիրավորումից, բերդաքաղաք Շուշին պաշտպանելիս, հրադադարից 2 օր առաջ:

Աշոտ Բաբոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» և «Արիություն» շքանշանով։

Էջմիածին քաղաքում բացվել է Աշոտին եւ երեք տասնյակից ավել զոհված քաջերին նվիրված հուշ-պուրակ:

Աշոտը հուղարկավորված է Արմավիրի մարզի Խորոնք գյուղում: