Երեքշաբթի, Ապրիլի 23, 2024
Երեքշաբթի, Ապրիլի 23, 2024
Ազատ Գևորգյան

Ազատ Գևորգյան

2000-09-10 - 2020-11-07

Ծնվել է 2000թ.սեպտեմբերի 10-ին Երևանում: Սովորել է 146 հիմնական դպրոցում,բայց 8րդ դասարանից ուսումը շարունակել է Ֆիզմաթ դպրոցում:Այստեղ սովորելու տարիներին շատ ակտիվ էր,սիրուն էր մասնակցել տարբեր խմբակների,որպես խմբագիր մի որոշ ժամանակ աշխատել է <<Վիքիպեդիայում>>։

Հետո ընդունվել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը անվճար։

Ազատը եղել է  նորակոչիկների սերժանտ,երբ սկսվեց պատերազմը,Լուսակերտում սովորել էր ականանետի վրա և պատերազմում օգտագործում էր իր հմտությունները,դիպուկ հարվածելով նշանակետին,քանի որ  իրենց դասակում գրեթե բոլորը նորակոչիկներ էին  նա իր վրա էր վերցրել պատասխանատվությունը,իր զինվորներին էլ սովորեցնում էր ինչպես վարվել զենքի հետ,որ կարողանար մի փոքր հանգստանալ:Մի քանի անգամ ընկել է շրջափակման մեջ ,բայց կարողացել է  դուրս գալ:

Կռվել է սկզբից Ֆիզուլիում , այնուհետև Ճարտարում,հետո նոյեմբերի 5-ին իրենց դասակին իջեցրել են Շուշի։

Ամսի 7-ին ընկել են շրջափակման մեջ,մղել են համառ մարտեր,որի ընթացքում ստացել է վիրավորում ։ Հնարավոր օգնություն ցույց չտալու հետևանքով զոհվել է Շուշիում։