Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Գագիկ Միկիչյան

Գագիկ Միկիչյան

2001-08-31 - 2020-10-01

Ծնվել է 2001թ. օգոստոսի 31-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում: 2007թ. ընդունվել է Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցը:  Դեռ վաղ տարիքից Գագիկը հաճախում էր տարբեր սպորտաձևերի, սակայն հետագայում նախապատվությունը տվեց սամբո սպորտաձևին, որտեղ էլ գրանցել է բազում հաջողություններ, արժանացել մի շարք պատվոգրերի և մեդալների: 

Դպրոցն ավարտելուց հետո 2016թ. ընդունվել է Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ՝ ոսկերչության բաժին: Ապագա ոսկերիչը քոլեջում էլ վայելում էր բոլորի սերն ու հարգանքը: 

2019թ, գերազանց ավարտել է քոլեջը:

2019թ. դեկտեմբերի 20-ին Գագիկը զորակոչվեց բանակ: Ծառայում էր Կապան քաղաքում, գրադի վարորդ էր: Ծառայության 10 ամիսների ընթացքում միշտ ոգևորությամ էր խոսում ծառայության մասին, սիրում էր բանակային կյանքը: 

2020թ, սեպտեմբերի 7-ին կրկին զորավարժություններ կատարելու համար

տեղափոխվել են Ջրական (Ջաբրայիլ): 

4 օր համառ մարտեր մղելու ընթացքում ոչնչացրել են թշնամու մեծաթիվ զրահատեխնիկա և կենդանի ուժ:

Հերոսն անմահացել է հոկտեմբերի 1-ին։

Գուգարքի հերոսը ամփոփված է Ս. Սարգսի բարձունքում, որտեղ Գ. Նժդեհի գլխավորությամբ ավարտվել է Ղարաքիլիսայի ճակատամարտը:

Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով: