Ուրբաթ, Մարտի 29, 2024
Ուրբաթ, Մարտի 29, 2024
Գոռ Հակոբյան

Գոռ Հակոբյան

1992-03-21 - 2020-11-08

Ծնվել է 1992թ մարտի 21֊ին Լոռու մարզի Ջիլիզա գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Գերազանց գնահատականներով սովորել է գյուղի Մուրադ Մուրադյանի անվան դպրոցում և ընդունվել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի և գծագրության բաժինը,կարմիր դիպլոմով ավարտել այն։

Ժամկետային ծառայության է մեկնել Արցախ,սեփական նախաձեռնությամբ,իր դիմումի համաձայն։ Բանակից վերադարձել է ավագ կոչումով և անմիջապես անցել պայմանագրային ծառայության ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, կրկին կամավոր,մեկ ամիս ծառայել է Հորադիզում։

Արցախյան 3֊րդ պատերազմին իր անունը գրեթե պարտադրաբար է ներկայացրել ռազմաճակատ մեկնողների ցուցակում։ Մասնակցել է Կովսականի համար մղվող մարտերին,կռվել է քաջաբար։

Զոհվել է նոյեմբերի 8֊ին,զինակից ընկերոջ կյանքը փրկելիս,ԱԹՍ֊ի հարվածից։

Մինչ պատերազմը,արժանացել էր «Գերազանց ծառայության համար» մեդալով։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Հովհաննես Թումանյան» մեդալներով։

Հողարկավորված է հայրենի Ջիլիզայում։