Ուրբաթ, Ապրիլի 19, 2024
Ուրբաթ, Ապրիլի 19, 2024
Մխիթար Գալեյան

Մխիթար Գալեյան

2000-08-17 - 2020-10-01

 Ծնվել է 2000թ օգոստոսի 17-ին։ 2006թ հաճախել է Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց։ Ավարտել է 9-րդ դասարանը և ընդունվել թիվ 149 ավագ դպրոց։ Միաժամանակ ուսանել է ռուս-հայկական սլավոնական համալսարանի 0 կուրսում։2018թ ընդունվել է նույն համալսարանի «Քաղաքագիտության» բաժինը, որտեղ սովորել է 4 ամիս։ 2019 Հունվարի 17-ին զորակոչվեց։ Ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում։ Դեռ մանկուց սիրում էր ինքնուրույնությունը: Բնավորությամբ լիդեր էր, ընկերասեր, ուրախ, տաքարյուն, նպատակասլաց, ապացույցն այն է, որ նպատակ դրեց ընդունվել համալսարանն անվճար ու այդպես էլ արեց։

Ծառայության ընթացքում երբեք չի բողոքել, իր մոտ ամեն ինչ լավ էր, այդպես էր միշտ պատասխանում նույնիսկ պատերազմի օրերին։ Նա նաև խիզախ է եղել ռազմի դաշտում։ Իր հրամանատարի՝ Ալբերտ Խաչատրյանի մահից հետո ինքն է վարել մարտը, իր վրա վերցրել բոլոր դժվարությունները։

Մխիթարը սերժանտ էր, դիրքի ավագ։

Զոհվել է 2020թ Հոկտեմբերի 1-ին, հանգչում է Եռաբլուրում։

Մխիթար Գալեյան

Մխիթար Գալեյան

2000-08-17 - 2020-10-01
Ծնվել է 2000թ օգոստոսի 17-ին։ 2006թ հաճախել է Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոց։ Ավարտել է 9-րդ դասարանը և ընդունվել թիվ 149 ավագ դպրոց։ Միաժամանակ ուսանել է ռուս-հայկական սլավոնական համալսարանի 0 կուրսում։2018թ ընդունվել է նույն համալսարանի «Քաղաքագիտության» բաժինը, որտեղ սովորել է 4 ամիս։ 2019 Հունվարի 17-ին զորակոչվեց։