Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Վարդան Կոնջորյան

Վարդան Կոնջորյան

2001-07-10 - 2020-10-12

Ծնվել է 2001 թվականի հուլիսի 10-ին Կոտայքի մարզի՝քաղաք Չարենցավանում։Վարդանը տան երկրորդ երեխան է ։2005 թվականին Վարդանն ընդունվել է Չարենցավան քաղաքի «Լուսաբաց» մանկապարտեզ։

2007 թվականին ընդունվել է Չարենցավանի թիվ 2 միջնակադգ դպրից։

2014-2015 թվականներին մասնակցել է «Կոտայքն իմ տունն է» ճամբարիմ։

2014-2017 թվականներին եղել է ՀՅԴ պատանեկան միության Չարենցավանի «Նեմեսիս» խմբի անդամ։

2014-2015 թվականներին մասնակցել է Համահայաստանյան պատանեկան բանակումներին։

2016 թվականին ավարտել է հիմնական դպրոցը՝ 9-ամյա կրթությամբ։

Նույն թվականին ընդունվել է Չարենցավանի պետական քոլեջի Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման բաժինը։

2020 թվականի հունվարի 11-ին Վարդանը զորակոչվեց բանակ։Սկզբնական շրջանում ծառայել է Հոկտեմբերյանի տանկային բատալիոնում։ Նույն տարվա հունիս ամսին նրան տեղափոխեցին Վարանդա( Ֆիզուլի)։ Նա ընդհամենը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսեց չարաբաստիկ պատերազմը։Վարդանը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 12-ին և անմահացել հենց նույն օրը Վարանդայում՝ Իլիանդաղ կոչվող բարձունքում 19 տարեկան հասակում։ Հերոս Վարդանի աճյունն ամփոփված է Չարենցավանի զինվորական պանթեոնում։

2021 թվականի մարտի 10- իմ Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։

Նույն թվականի սեպտեմբերի 16-ին պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ 

2021 թվականի հոկտեմբերի 12 ին Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվեց հերոս Վարդան Կոնջորյանի անունով։

2021 թվականի մայիսի 4- իմ, իր իսկ շենքի հարևանությամբ, հիմնեցին «Վարդանի պուրակը»

Վարդան Կոնջորյան

Վարդան Կոնջորյան

2001-07-10 - 2020-10-12
Ծնվել է 2001 թվականի հուլիսի 10-ին Կոտայքի մարզի՝քաղաք Չարենցավանում։Վարդանը տան երկրորդ երեխան է։2005 թվականին 2007 թվականին ընդունվել է Չարենցավանի թիվ 2 միջնակադգ դպրից։ 2014-2015 թվականներին մասնակցել է «Կոտայքն իմ տունն է» ճամբարիմ։ 2014-2017 թվականներին եղել է ՀՅԴ պատանեկան միության Չարենցավանի «Նեմեսիս» խմբի անդամ։ 2014-2015 թվականներին մասնակցել է Համահայաստանյան պատանեկան բանակումներին։ 2016 թվականին ավարտել է հիմնական դպրոցը՝ 9-ամյա կրթությամբ։