Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Վոլոդյա Մհերյան

Վոլոդյա Մհերյան

1997-08-22 - 2020-10-22

Վոլոդյան    ծնվել  է   1997-ի  օգոստոսի  22-ին,   քաղաք Երևանում:  2001-2004-ին հաճախել է թիվ 162 մանկապարտեզ,  2004-2013 թթ-ին սովորել  է  Հրանտ  Դինքի  անվան   թիվ   44   հիմնական  դպրոցում: 2013-2015թթ- ին   սովորել  է   թիվ  127    ավագ     դպրոցում:    Դպրոցն ավարտելուց    հետո  18  ամյա Վոլոդյան  2015  թ- ին  ընդունվում  է Վազգեն  Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Եղել  է   օրինակելի  կուրսանտ,    արժանացել   բազմաթիվ   պատվոգրերի  և  շնորհակալագրերի:

2019թ-ին, ստանալով լեյտենանտի կոչում, նշանակվում է  Լեռնային Ղարաբաղի Մարտունի 2 զորամասում, որպես, սպա:                

2020թ.  սեպտեմբերի  27- ից, առաջին պահից,  Վադին իր զինվորների հետ եղել է մարտի դաշտում:  Ապրել ու պայքարել է հայրենիքի և ամեն զինվորի համար:  Կամավորական ջոկատի կողմից ստացել  է  Ռեմբո   մարտական անունը իր ուժի և ճժգրտության համար: Կռվել է թշնամու դեմ, ոչնչացնելով 20-ից ավելի տանկ,  բազմաթիվ զինտեխնիկա և բազմաթիվ դիվերսիոն խմբեր:

Ավաղ պատերազմը շատ ու շատ ճակատագրեր խլեց, շատ  երազանքներ անկատար մնացին, և հենց հարսանիքի օրը՝ հոկտեմբերի 20-ին, մարտի դաշտից, վերջին անգամ զանգահարելով հարսնացուին,  2օր անց՝ հոկտեմբերի 22-ին, անմահացավ:                                                           

Վոլոդյա Մհերյան

Վոլոդյա Մհերյան

1997-08-22 - 2020-10-22
Վոլոդյան ծնվել է 1997-ի օգոստոսի 22-ին, քաղաք Երևանում: 2001-2004-ին հաճախել է թիվ 162 մանկապարտեզ, 2004-2013 թթ-ին սովորել է Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում: 2013-2015թթ- ին սովորել է թիվ 127 ավագ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 18 ամյա Վոլոդյան 2015 թ- ին ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: