Ուրբաթ, Մարտի 29, 2024
Ուրբաթ, Մարտի 29, 2024
Լևոն Յուրդինյան

Լևոն Յուրդինյան

2001-01-31 - 2020-10-06

Լևոն Հայկի Յուրդինյան

Ծնվել է 31.01.2001 ք. Երևանում, սովորել է Հակոբ Կարպենցի  6-րդ միջնակարգ.դպրոցւմ։ Այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս կայարան: Ուսումը շարունակել է Մասիսի թիվ 6-րդ միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո հաճախել է Մասիսի «Գյուղատնտեսական քոլեջը»։ Բազում առողջական խնդիրներով 2019 հուլիսի 23-ին զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել  Ջաբրաիլի «59703» զորամասում։ Որպես լավագույն զինվոր 4ամիսը լրանալուց հետո արձակուրդ  է ստացել։ Այնուհետև իր խիզախության և կարգապահության համար  21.04.2020թ-ին ստացել է պատվոգիր։ Իր քաջության շնորհիվ 03.08.2020թ-ին ստանում է «Քաջարի մարտիկ» շքանշանը։ Եղել է գնդացրորդ, ջոկի հրամանատար։ Պատերազմի ընթացքում ստացել է ծանր վիրավորում, սակայն չի լքել իր ջոկին։ 7օր գտնվել են շրջափակման մեջ։ Սակայն, Լևոնը չկորցնելով իրեն, շուտ կողմնորոշվել է ու փրկել իր հրամանատարության տակ գտնվող 19 զինծառայակիցների կյանքը, իսկ ինքը զոհվել է դիպուկահարի գնդակից 06.10.2020թ-ին առավոտյան 12։00-ին՝ Լելեթեփեի բարձունքում։

Արցախի նախագահի կողմից հետմահու մեդալ է շնորհվել:

Լևոն Յուրդինյան

Լևոն Յուրդինյան

2001-01-31 - 2020-10-06
Լևոն Հայկի Յուրդինյանը ծնվել է 31.01.2001 ք. Երևանում, սովորել է Հակոբ Կարպենցի համար 6-րդ միջնակարգ.դպրոցւմ։ Այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս կայարան: