Ուրբաթ, Մարտի 29, 2024
Ուրբաթ, Մարտի 29, 2024
Կամո Ղամբարյան

Կամո Ղամբարյան

2001-09-29 - 2020-09-27

Կամո Կարենի Ղամբարյանը ծնվել է 2001 թ-ի սեպտեմբերի 29-ին քաղաք Վանաձորում։ 2007 թ-ից հաճախել է Ստ․ Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց և իրեն դրսևորել է որպես լավ աշակերտ։ Նա աչքի էր ընկնում իր համեստությամբ և զուսպ լինելով։

2015թ․-ին մասնակցել է Մայիսյան հաղթանակի 70-ամյակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված հրաձգության քաղաքային մրցումներում և գրավել 3-րդ տեղը։ Մեծ սեր ուներ սպորտի հանդեպ։ Ուսմանը զուգահեռ սիրով զբաղվում էր հանդբոլ սպորտաձևով և ունեցել է բազում հաջողություններ։ Նրա մասնակցությամբ յուրաքանչյուր խաղ ավարտվում էր հաղթանակով։ 2014 թ-ին պարգևատրվել է «Լավագույն ռմբարկու» գավաթով։ 2016թ-ին ընդունվել է «Վանաձորի Կ․Ղարեքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետ․ ուսումնարան» ՊՈԱԿ։ 2018-ին մասնակցել է համաուսումնական սպորտլանդիայի վոլեյբոլի առաջնությանը և պարգևատրվել է որպես լավագույն մասնակից։ 2019թ-ին ուսումնարանի «խոհարարական գործ» բաժինն ավարտելուց հետո մնչև ծառայության անցնելը մասնակցել է համահայկական 7-րդ խաղերին «հանդբոլ» մարզաձևում եւ գրավել առաջին տեղը։

2020թ-ի հունվարի 12-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝։ 2020թ-ի մայիս-հունիս ամիսներին տեղափոխվել է Հոկտեմբերյանի ուսումնական կենտրոն՝ ջոկի կոչումը դասընթացներին մասնակցելու համար։ Կրտսեր սերժանտի կոչում ստանալուց հետո ծառայությունը շարունակել է Ասկերանի 4-րդ հրաձգային գումարտակի 12-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 3-րդ հրաձգային ջոկի հրամանատար։

2020թ-ի սեպտեմբերի 27-ից ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ վաշտի կազմով ստացել են խնդիր՝ անցնել պաշտպանության Արա լեռ չհասած  «Դուդուլ» բարձրունքում։ Բարձրունքի պաշտպանության ժամանակ իր ջոկի կազմով խնդիրը կատարելիս հերոսաբար զոհվել է

Կամո Ղամբարյան

Կամո Ղամբարյան

2001-09-29 - 2020-09-27
Կամո Կարենի Ղամբարյանը ծնվել է 2001 թ-ի սեպտեմբերի 29-ին քաղաք Վանաձորում։ 2007 թ-ից հաճախել է Ստ․ Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց և իրեն դրսևորել է որպես լավ աշակերտ։ Նա աչքի էր ընկնում իր համեստությամբ և զուսպ լինելով։