Չորեքշաբթի, Մայիսի 08, 2024
Չորեքշաբթի, Մայիսի 08, 2024
Արամ Հովհաննիսյան

Արամ Հովհաննիսյան

2000-10-09 - 2020-10-13

Արամ Արմենի Հովհաննիսյանը ծնվել է 2000 թվականի, հոկտեմբերի 9ին, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ Հովհաննիսյանների ընտանիքում։ Սովորել է Պարույր Սևակի անվան համար 2 հիմնական դպրոցում ։ Ավարտել է 9-րդ դասարանը 2015 թ-ին, այնուհետև հաճախել Արարատ քաղաքի պետական քոլեջը (ԱՊՔ ) «Սպասարկման կազմակերպում» մասնագիտությամբ կառավարիչ -տնտեսագետ բաժինը: Ավարտել է 2018 թվականին։

Ավարտելուց հետո հաճախել է «ԴՕՍԱԱՖ», ստացել է վարորդական իրավունք: րամը սիրված էր՝ դպրոցում, քոլեջում, իր շրջապատում բոլոր -բոլորի կողմից։ Ընկերասեր, հայրենաաեր, բոլորին հասնող, բարյացկամ, առույգ ՝ սիրում էր աշխույժությունը, պարել, երգել, անվերջ վարել մեքենա:

2019 թվականի հունվարի 10ին զորակոչվել է Հայոց Բանակ, ծառայում էր Դիլիջանում, որպես վարորդ: Երբ սկսվեց  պատերազմը նրա զորացրվելուն մնացել էր 2ամիս։

Հոկտեմբերի 6-ին Արամը իր զինակիցներով Արցախում էր՝ Ջրականում (Ջաբրաիլում)։ Հոկտեմբեի 9-ին Արամի ծննդյան օրն էր, տնեցիները անհամբեր սպասում էին նրա զանգին, բայց այդպես էլ զանգ չստացան ... Վերջին անգամ հոկտեմբերի 10-ին առավոտյան տնեցիների հետ խոսալիս Արամը մի տեսակ էր , այլայլված։ Այնքան շփոթված էր այդ օրը , լսվում էին կրակոցների ձայները։ Միայն խոսելիս հարցրեց «Մա՛մ , ՝ նշեցիք՞ ծնունդս » և վերջում ասաց, «Մա՛մ ջան, սաղ լավա լինելու, չմտածես գալու եմ տուն.....»

Արամը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին անօդաչու թռչող սարքի հարվածից։

Հուղարկավորված է Արարատ քաղաքի պանթեոնում։ 

Արամ Հովհաննիսյան

Արամ Հովհաննիսյան

2000-10-09 - 2020-10-13
Արամ Արմենի Հովհաննիսյանը ծնվել է 2000 թվականի, հոկտեմբերի 9ին, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ Հովհաննիսյանների ընտանիքում։ Ս