Ուրբաթ, Ապրիլի 19, 2024
Ուրբաթ, Ապրիլի 19, 2024
Արամ Սիմոնյան

Արամ Սիմոնյան

2001-04-09 - 2020-10-28

Արամ Սիմոնյան 

Ծնվել է 2001 թվականի ապրիլի 9-ին։ 2019թ ավարտել է Գյումրու թիվ 26 դպրոցը, ընդունվել համալսարանի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժինը ու նույն տարում ամռանը զորակոչվում բանակ։ Անչափ ընկերասեր, կենսուրախ, կյանքով լեցուն երիտասարդը շատ էր սիրում զբաղվել նաև երաժշտությամբ։ Նվագում էր նաև ԱՆի փողային նվագախմբում։

6 ամիս ծառայելով Երևանի կապի զորամասում ստանում է կրտսեր սերժանտի կոչում և տեղափոխվում է Իջևանի զորամաս, որտեղ հրետանու կապի ջոկի հրամանատարն էր։ Ծառայության ընթացքում հաճախակի էր խոսում Արցախ մեկնելու մասին ասելով, որ իսկական ծառայությունը այնտեղ է։ Մասնակցել է հուլիսյան մարտերին և հաղթանակի բերկրանքով լցված կամավորագրվում է սեպտեմբերի պատերազմին և մեկնում Արցախ։ Սկզբնական շրջանում գաղտնի է պահում ընտանիքից, իսկ հետո մորն ասում է, որ վաղ թե ուշ պիտի լիներ այս պատերազմը, հպարտ եղիր, որ տղադ պատերազմի է մասնակցում։ Երբեք չդժգոհելով, բազմիցս հրաշքով փրկվելով 1 ամիս անխափան կապ է ապահովում, օգնում հրետանավոր ընկերներին, կատարում մարտական բարդ առաջադրանքներ և անմահանում հոկտեմբերի 28-ին Մատաղիսում, վիրավոր հրամանատարի կյանքը փրկելիս։ Նույն գիշեր զինակից 5 ընկերներով միասին բռնեցին հավերժի ճամփան:

Արամ Սիմոնյան

Արամ Սիմոնյան

2001-04-09 - 2020-10-28
Ծնվել է 2001 թվականի ապրիլի 9-ին։ 2019թ ավարտել է Գյումրու թիվ 26 դպրոցը, ընդունվել համալսարանի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժինը ու նույն տարում ամռանը զորակոչվում բանակ։ Անչափ ընկերասեր, կենսուրախ, կյանքով լեցուն երիտասարդը շատ էր սիրում զբաղվել նաև երաժշտությամբ։