Երկուշաբթի, Ապրիլի 29, 2024
Երկուշաբթի, Ապրիլի 29, 2024
Արսեն Կիրակոսյան

Արսեն Կիրակոսյան

2001-03-08 - 2020-10-28

Արսեն Մասիսի Կիրակոսյան՝ ծնվել է 2001 թվականի մարտի 8-ին: Էությամբ աշխույժ, բարի ու կենսուրախ, ազնիվ, խելացի եւ ընկերասեր էր Արսենը: Գրում էր բանաստեղծություններ գարնան, կյանքի, սիրո, բայց ոչ պատերազմի մասին:

Արսենը հաճախել է Հայաստանի «Դուքենդո ֆուլ կոնտակտ» կարատեի ֆեդերացիա: Մասնակցելով մի շարք մրցումների զբաղեցրել է պատվավոր հորիզոնականներ: 

Հաճախել է նաեւ Դավիթ Համբարձումյանի անվան լողի դպրոց: 

Արսենը սովորել է Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 4 եւ թիվ 1  դպրոցներում: Ավարտվել է Մասիսի ավագ դպրոցը: Ընդունվել է Պետական Համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժին՝ ծրագրավորող մասնագիտությամբ:

Արսենը ցանկանում էր դերասան դառնալ՝ երազանք, որը մնաց անկատար:

2019 թվականի հուլիսի 19-ին զորակոչվել է բանակ: 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանի ուսումնական զորամասում եւ ստացել սերժանտի կոչում: 2020 թվականի հունվարի 15-ից տեղափոխվել է Մարտունի 2:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ խիզախության համար Արսենը ստացել է ԱՀ ՊԲ N36534 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի խոշոր տրամաչափի գնդացիրների ջոկի հրամանատար-գնդացրորդի եւ սերժանտի կոչում: 

Պատերազմի օրերին Արսենը եղել է թեժ կետերում՝ Ֆիզուլիի եւ Մարտունու շրջաններում: Զոհվել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բարձունքին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից՝ հոկտեմբերի 28-ին: 

Արսեն Կիրակոսյան

Արսեն Կիրակոսյան

2001-03-08 - 2020-10-28
Արսեն Մասիսի Կիրակոսյան՝ ծնվել է 2001 թվականի մարտի 8-ին: Էությամբ աշխույժ, բարի ու կենսուրախ, ազնիվ, խելացի եւ ընկերասեր էր Արսենը: Գրում էր բանաստեղծություններ գարնան, կյանքի, սիրո, բայց ոչ պատերազմի մասին: