Շաբաթ, Մայիսի 18, 2024
Շաբաթ, Մայիսի 18, 2024
Արտակ Գրիգորյան

Արտակ Գրիգորյան

2002-01-28 - 2020-10-18

Ծնվել է 2002 թ. հունվարի 28-ին Էջմիածնի շրջանի` Դողս գյուղում։ 2020թ. ավարտել է Դողսի միջնակարգ դպրոցը, հուլիսի 30-ին զորակոչվել բանակ։ Ծառայել է Մեղրիյի` Ագարակ զորամասում։

Հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է Իշխանաձոր, եղել է URAL-ի վարորդ, հրետանավոր։ Կռվել է` ամենաթեժ հատվածներում` Ջեբռաիլում, Այգեհովիտում, Իշխանաձորում։

Ընկել է իր սիրելի Իշխանաձորի համար մղվող կռվում հոկտեմբերի 18-ի երեկոյան։ ԱԹՍ-ի հարվածը խլեց 5 հերոսների կյանքը։ Դեկտեմբերի 19-ին գտնվել է աճյունը։

Հուղարկավորությունը կայացավ փետրվարի 9-ին, հերոսի շիրիմը հայրենի գյուղում է։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» պետական մեդալով։

Արտակ Գրիգորյան

Արտակ Գրիգորյան

2002-01-28 - 2020-10-18
Ծնվել է 2002 թ. հունվարի 28-ին Էջմիածնի շրջանի` Դողս գյուղում։ 2020թ. ավարտել է Դողսի միջնակարգ դպրոցը, հուլիսի 30-ին զորակոչվել բանակ։