Երկուշաբթի, Մայիսի 20, 2024
Երկուշաբթի, Մայիսի 20, 2024
Գևորգ Ավանյան

Գևորգ Ավանյան

1989-10-25 - 2020-10-12

Ծնվել է 1989թ.-ի հոկտեմբերի 25-ին ԼՂՀ քաղաք Հադրութում։ Ավարտել է Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես անցել է պարտադիր զինվորական ծառայության՝ Մարտունի 3 զորամասում 2007-2009թ-ին որպես վարորդ։

Զորացրվելուց հետո որոշել է ծառայել հայրենիքին և այդ օրվանից էլ սկսել է իր մարտական ուղղին։ 2010 թ-ից ծառայել է 9 ՊՇ զորամասում ենթասպայի հաստիքում։ Մի քանի տարի աշխատելուց հետո, տեղափոխվել էր Երևան ու այնտեղ էլ շարունակել է իր հետագա ծառայությունը։ Ծառայել է ՀՀ ԶՈւ Հատուկ նշանակության բրիգադում, (սպեցնազում) ավտոդասակի հրամանատար, կոչումով`  ենթասպա:

Մասնակցել է ապրիլյան պատերազմին, ինչպես նաև սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողություններին: Իր դասակով եղել է Արցախի գրեթե բոլոր վայրերում, քանի որ լավ վարորդ էր և տեղանքին էլ լավ ծանոթ, հրամանատարի հրամանով դասակը ղեկավարելուց բացի նաև հրամանատարի մեքենան էր վարում,  իսկ երբ թշնամին մտնում է Հադրութ իր զորքով հրամանատար` Վահագն Ասատրյանի հետ գնում են Հադրութ: Զինակից ընկերները պատմում են, թե ինչպես Գևորգը հրամանատարի հետ միասին շրջափակումից զորքին դուրս  են  հանել և փրկել շատերի կյանքը,  չմտածելով սեփական կյանքի  մասին:

Թշնամին շատ անգամներ է թիրախավորել Գևորգի վարած   մեքենաները, սակայն հոկտեմբերի 12-ին  տեղեկություն են ստանում, որ Հադրութի հատվածում կրկին շրջափակման մեջ զորք կա և Գևորգը հրամանատարի հետ շտապում են օգնության և թշնամու բայրակթարը ճանապարհին  հարվածում է մեքենային , Գևորգը և հրամանատարը հերոսաբար զոհվում են: 

Իր ծառայության ընթացքում արժանացել է մի շարք պատվոգրերի և մեդալի,որոնք ցավոք մնացել են Հադրութում։

ՀՀ և ԼՂՀ նախագահի կողմից հետմահու արժանացել է «Մարտական Ծառայության» մեդալներին։

Հուղարկավորվել է ԵՌԱԲԼՈՒՐ զինվորական պանթեոնում:

Գևորգ Ավանյան

Գևորգ Ավանյան

1989-10-25 - 2020-10-12
Ծնվել է 1989թ.-ի հոկտեմբերի 25-ին ԼՂՀ քաղաք Հադրութում։ Ավարտել է Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես անցել է պարտադիր զինվորական ծառայության՝ Մարտունի 3 զորամասում 2007-2009թ-ին որպես վարորդ։