Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյան

1998-10-21 - 2020-10-08

Ծնվել է 1998թ.-ի հոկտեմբերի 21-ին քաղաք Երևանում: 2006-2016թթ սովորել է Երևանի Աշոտ Մանուկյանի անվան N93 միջնակարգ դպրոցում։ Մանկությունից սիրել է ազգային, հայրենասիրական երգեր: Հանրակրթական դպրոցին զուգահեռ 2010-2016թթ. սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում, երգեցողության և քամանչայի դասարաններում։ Մասնակցել է համերգների, փառատոնների, արժանացել է պատվոգրերի։

2017թ.֊ի հունվարի 19֊ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, ծառայել է  Արցախի ինքնավար հանրապետության Մարտունու շրջանի ՊԲ 35383  զորամասում։  Տեսակով պայքարող էր, գիտակցական բարձր կարողությամբ, ծնողասեր, օժտված էր մարդկային բարձր հատկանիշներով։ Ուներ  հավանած աղջիկ, և ամուսնության նպատակ ունեին։ 2020թ.֊ի սեպտեմբերի 26-ին հրավիրել էր սիրելիին տուն։

2020 թ.֊ի սեպտեմբերի 27-ին բռնկված արցախ֊ադրբայջանական պատերազմի լուրը ստանալով  ինքնակամ ներկայանում է զինվորական տեղամաս, կամավորագրվում է, և սեպտեմբերի 27֊ին մեկնում Ասկերանի զորամաս։ Երկար ժամանակ իրենից տեղեկություն չկար։ Մեկ օր զանգահարեց և այդ իր վերջին զանգն էր։

Ասկերանում հանդիպում է հարևանի որդուն Ներսոյին, ում ձեռքերի վրա հաջորդ օրը ավանդում է հոգին։ Մասնակցել է Ակնայի շրջանի Մաքսուդլու բնակավայրում տեղակայված Դ20 ՀԴՆ 2֊րդ հրետանային մարտկոցի կրակային դիրքի պաշտպանության համար մղվող մարտերին։

Զոհվել է հոկտեմբերի 8֊ին Ակնայում  հակառակորդի կողմից  անօդաչու թռչող սարքի արձակած արկի հարվածից , փրկելով մարտական ընկերոջ կյանքը։ Նրա սխրանքները բազմաթիվ են, տեսակով խիզախ էր, հերոսական։

Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Հետմահու 2021թ.֊ի հունվարի 12֊ին Ահ֊ի նախագահ՝ Ա. Հարությունյանի ՆՀ֊1796 հրամանով Հ.Գ. Հարությունյանին հայրենիքին մատուցած ծառայության և խիզախության համար  շնորհվել է «Մարտական ծառայություն» մեդալ, «Սասունցի Դավիթ Աշխարհազոր» շքանշան։

Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյան

1998-10-21 - 2020-10-08
Ծնվել է 1998թ.-ի հոկտեմբերի 21-ին քաղաք Երևանում: 2006-2016թթ սովորել է Երևանի Աշոտ Մանուկյանի անվան N93 միջնակարգ դպրոցում։ Մանկությունից սիրել է ազգային, հայրենասիրական երգեր: Հանրակրթական դպրոցին զուգահեռ 2010-2016թթ. սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում, երգեցողության և քամանչայի դասարաններում։