Երկուշաբթի, Հունվարի 24, 2022
Երկուշաբթի, Հունվարի 24, 2022
Միքայել Ազարյան

Միքայել Ազարյան

2001-01-10 - 2020-10-28

Ծնվել է 2001թ․ հունվարի 10-ին, քաղաք Երևանում։ 2006-2007թթ․ հաճախել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց։ 2007-2016թթ․ սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Դպրոցական վաղ տարիներից հաճախել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ և մասնակցել  բազմաթիվ մրցումների։ 9-րդ դասարանը ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի  վարժարանի տնտեսագիտական բաժին։

Վարժարանին զուգահեռ ընդունվել է «ԷՆՎԻԷՅ-ԷԼՍԻ» ուսումնական կենտրոն և բարձր առաջադիմությամբ ավարտել «Խոհարարության» դասընթացները։
2018թ․ ընդունվել է Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Հաշվապահության» բաժին, որից հետո տեղափոխվել «Ճարտարապետա-շինարարական դիզայն» բաժին։ Միքայելը սկսել է ստեղծագործել 13 տարեկանից։ 

2019թ․ հուլիսի 18-ին, ըստ վիճակահանության, ծառայության է անցնում Արցախում՝ Ջաբրայիլի զորամասում, 3-րդ հրաձգային գումարտակի կազմում՝ որպես ավագ հրաձիգ։

Միքոյին բոլորը Պոնչ էին ասում, թե´ հրամանատարները, թե´ սպայական կազմը,  թե´ ծառայակից ընկերները։
2020 թ․ սեպտեմբերի 27-ից Միքայել Ազարյանը 3-րդ հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է մարտական գործողություններին Արցախի Հանրապետության հարավային և հարավարևելյան ուղղություններում։

Միքայելը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 28-ին, Կարմիր Շուկա- Շեխեր գյուղերի պաշտպանական բնագծում՝ անօդաչուի հարվածից։ Գումարտակի անձնակազմի հետ միասին նշված բնագծում շուրջ մեկ շաբաթ համառորեն դիմագրավել և կասեցրել է հակառակորդի գրոհները։

Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում, դեկտեմբերի 5-ին։
Շարքային Ազարյանը մինչև վերջ հավատարիմ է մնացել իր զինվորական երդմանը։
Հետմահու պարգևատրվել է "Մեծն Տիգրան", "Ազատամարտիկ", "Արիություն" և "Հայոց ազգային բանակ" շքանշաններով։