Երկուշաբթի, Հունվարի 24, 2022
Երկուշաբթի, Հունվարի 24, 2022
 Նարեկ Սերոբյան

Նարեկ Սերոբյան

2001-04-09 - 2020-10-13

Ծնվել է 2001թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքում։ Սովորել է Րաֆֆու անվ. 36 հիմնական դպրոցում, որից հետո՝ Մանուել Քաջազնու անվ․ թիվ 54 ավագ դպրոցում։ 2019 թ. դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Երևանի Պետական Համալսարան ՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը։

Շատ հետաքրաքրասեր, տաղանդաշատ ու խելացի էր Նարեկը,ձգտում էր սովորել ավելին, ինքնակրթվում ու զարգանում էր։ Տիրապետում էր մի քանի լեզուների՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն։ Սիրում էր նաև ստեղծագործել , մտքերն ու խոհերը հանձնում էր թղթին։

Աշխատասեր էր, նպատակասլաց, ամեն ինչ հասցնում էր ու համատեղում ։ Հաճախում էր նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիայի կենտրոն։ Սովորում էր ծրագրավորման բաժնում, ապագա ծրագրավորող էր։ Ամեն ինչ հասցնում էր Նարեկը, հայկական վիքիպեդիայում կամավորական էր, շուրժ 500 հետաքրքիր հոդվածների հեղինակ էր։ Աչքի էր ընկնում իր կրեատիվ, խելացի մտքերով։ Նարեկը նաև սպորտի մեծ սիրահար էր։ Շախմատիստ էր, պաշտում էր շախմատ խաղալը։ Մասնակցում էր մրցույթների ու հաղթում։ 

Զորակոչվել է բանակ 2019թ. հուլիսի 1-ին։ Ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում։ Մինչ տեղափոխվելը Արցախ, ծառայել է Գյումրիի հակատանկային ուսումնական զորամասում։ Ծառայեց 14 ամիս խաղաղ երկնքի տակ, իսկ 14րդ ամսի 27-ի արշալույսը խաղաղ չէր: 

Պատերազմի ընթացքում 16 օր լինելով ամենաթեժ կետերում՝ Հադրութ, Վարանդայի(Ֆիզուլիի)առաջնագծում պայքար է մղել թշնամու դեմ։ Տիրապետում էր «Կորդ» «СПГ» զինատեսակներին և ճշտգրիտ հաշվարկների շնորհիվ կարողացել է կատարել իր առջև դրված խնդիրները՝ օգնել վիրավոր ընկերներին դուրս բերել մարտի դաշտից, կատարել շատ բարդ մարտական խնդիրներ, Կանգնելով ու նայելով մահվան աչքերին չի լքել իրեն վստահված դիրքը, իսկ հոկտեմբերի 13-ին ծանր վիրավորում է ստացել թշնամու ԱԹՍ հարվածից և հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին ՝ անմահացել հերոսը։ 

Հետմահու պարգևատրվել է «Արիության ր խիզախության » մեդալով։ 

Նարեկը նոյեմբերի 16-ին հողարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 

 Նարեկ Սերոբյան

Նարեկ Սերոբյան

2001-04-09 - 2020-10-13
Ծնվել է 2001թ. ապրիլի 9-ին Երեւան քաղաքում։ Սովորել է Րաֆֆու անվ. 36 հիմնական դպրոցում, որից հետո՝ Մանուել Քաջազնու անվ. թիվ 54 ավագ դպրոցում։ 2019 թ. դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Երեւանի Պետական Համալսարան ՝ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը։Զորակոչվել է բանակ 2019թ. հոպլիսի 1-ին։ Ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում։ Մինչ տեղափոխվելը Արցախ, ծառայել է Գյումրիի հակատանկային ուսումնական զորամասում։