Երկուշաբթի, Հունվարի 24, 2022
Երկուշաբթի, Հունվարի 24, 2022
Սասուն Մովսիսյան

Սասուն Մովսիսյան

2001-10-31 - 2020-10-03

Ծնվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, 2001թվականի հոկտեմբերի 31-ին։ Բանակ է զորակոչովել 2020թվականի հունվարի 20-ին` սկզբում Հադրութում, այնուհետև Զինավանում։ Ծառայությունն անցկացրել է որպես վարորդ` իր զորամասերում։ 

Պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում` սեպտեմբերի 27-ին, իր մարտական ընկերների հետ, երեք մեքենայով, Ջեբրայիլի մոտակայքում`չեզոք գոտում, իրականացնում են ականապատման աշխատանքներ։ Գործողության ընթացքում անօդաչու թռչող սարքը հարվածում է մեքենաներից մեկին` զոհվում են երեք հոգի։ Սասունը, այդ ամենից հետո, մյուս երկու մեքենաները պահում է թաքստոցում և ընկերների հետ մեծ դժվարությամբ վերադառնում է իրենց բնագիծ։ 

Նույն օրը` արդեն երեկոյան, առաջնագիծ է հասնում Սասունի հայրը` Սևակ Մովսիսյանը։ 8 օր միասին հայր և որդի մասնակցնում են համառ մարտական գործողությունների։ Հոկտեմբերի 4-ին` առավոտյան, "Լոռա" հրթիռով հարվածում են խրամատին` զոհվում են Սասունը և իր մարտական ընկերներից 3-ը(Հայկ,Ժիրայր,Արամ)։

Սասուն Մովսիսյան

Սասուն Մովսիսյան

2001-10-31 - 2020-10-03
Ծնվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, 2001թվականի հոկտեմբերի 31-ին։ Բանակ է զորակոչովել 2020թվականի հունվարի 20-ին` սկզբում Հադրութում, այնուհետև Զինավանում։ Ծառայությունն անցկացրել է որպես վարորդ` իր զորամասերում։ Ծառայությունն անցկացրել է որպես վարորդ` իր զորամասերում։