Չորեքշաբթի, Ապրիլի 24, 2024
Չորեքշաբթի, Ապրիլի 24, 2024
Սևակ Ալեքսանյան

Սևակ Ալեքսանյան

2000-09-27 - 2020-10-10

Ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում։ 2006 թվականից կրթություն է ստացել տեղի՝ Դ. Դեմիրճյանի անվան թիվ 1 միջն. դպրոցում, մինչև 2018 թվականը։ 2018 թվականի հունիսի 8-ից մինչև նույն թվականի նոյեմբերի 14-ը սովորել է ՀՀ ԴՕՍԱԱՖ ՀԿ Ապարանի ավտոակումբ ՍՊԸ-ում:

2019 թվականի հունվարի 31-ին Սևակը զորակոչվեց բանակ, ծառայության անցնելով Արցախի Իվանյանի(Խոջալու)   N զորամասում՝ որպես վարորդ։ Ծառայում էր մեծ սիրով ու հպարտությամբ։

Իր ծննդյան օրը, երբ լրանում էր 20 ամյակը սկսվեց պատերազմը։
Հոկտեմբերի 3-4ին Սևակին և ընկերներին կենտրոնացման շրջանից տարան Ջաբրայիլ։Սևակը որպես լավ վարորդ հրամանատարության հետ գնում է կռվի ամենաթեժ հատվածները։

Հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլում անօդաչու թռչող սարքի հարվածից Սևակն անմահացավ։