Հինգշաբթի, Մայիսի 09, 2024
Հինգշաբթի, Մայիսի 09, 2024
Վազում էինք ու մտածում՝ դիրքերում արդեն տղա չի մնացել․ Նանար Գրիգորյան․ Կյանքին ասել այո՛

Նանար Գրիգորյանը ծնվել է 1990 թվականին Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։ Ավարտել է Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը։ Գևորգի հետ համացանցի միջոցով էին ծանոթացել։ Ամուսնացան 2019-ին ու Նանարն Ազոխից հարս գնաց Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղ։

Մարտի 09, 2024
23 տարեկանում Շուշանիկը սահման գնաց, կորցրեց երկու ոտքերը, բայց առանց ոտքերի որոշեց մայրանալ, կյանքը լիարժեք շարունակել

23 տարեկանում Շուշանիկը սահման գնաց, կորցրեց երկու ոտքերը, բայց առանց ոտքերի որոշեց մայրանալ, կյանքը լիարժեք շարունակել:

Մարտի 09, 2024
Գեղեցկության աստվածուհին պատերազմում. Ստալինա Խորենի Ասրյան

Ստալինան ծնողների հետ բնակվում էր Բաքվում: Շինարար հայրը բարձր պաշտոն էր զբաղեցնում, ոչ մի բանի պակասություն չունեին, սակայն փոքրիկ աղջկա մեջ տարիների հետ զորանում էր հայրենիքի կարոտը: Դա հայրենասեր ծնողներից փոխանցվել էր նրան եւ հանգիստ չէր տալիս:

Մարտի 09, 2024
Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհված Ալիսա Մելքոնյանն ապրիլյանում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42–ամյա Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր։ Նա պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։

Մարտի 09, 2024
Հասմիկ Արզումանյան

44-օրյա պատերազմի առաջին զոհերից մեկը 35-ամյա կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանն էր։ Մայրը պատմում է՝ դեռ 2020թ․-ի ամռանը ասում էր՝ մամ, պատերազմ է լինելու, բայց չգիտենք՝ երբ, որ օրը, ասել է՝ թող, դուրս արի, Հասմիկ ջան, պատասխանել է՝ մամ, եթե ես ծառայում եմ ու երդում եմ տվել, պիտի մինչև վերջ ծառայեմ հայրենիքիս։

Մարտի 09, 2024
Երբ ոտքը կտրած առաջին զինվորին տեսա, հասկացա, որ պետք է շնորհակալ լինեմ․ Աշոտ Թադևոսյան․ Կյանքին ասել այո՛

Աշոտը չորս վիրահատություն է տարել, բայց բազմաթիվ բեկորներ դեռ մարմնում են,  մի մասը՝  նյարդային համակարգում։ Այդքանով հանդերձ, շնորհակալ է ճակատագրից

Փետրվարի 11, 2024
Չենք հավատում, անընդհատ սպասում ենք, որ կգան»․ Անյուտա Քալաշյանը պատերազմում կորցրել է 33-ամյա ամուսնուն և 20-ամյա եղբորը

Անյուտա Քալաշյանի ամուսինը՝ 33-ամյա Ենոք Դավիդյանը, պայմանագրային զինծառայող է եղել, եղբայրը՝ 20-ամյա Ալբերտ Քալաշյանը՝ ժամկետային զինծառայող։ 

Փետրվարի 11, 2024
Սպաները զոհվել են, Սարգիսս 2.5 ժամ պայքարել է․ Սարգիս Խանոյանը զոհվել է Իշխանասարի դիրքերը պաշտպանելիս

Ծառայության 6 ամիսը որ լրացավ, արդեն դիրքեր էր բարձրանում, 15 օր դիրքերում էր լինում, 15 օր՝ զորամասում։ Ճիշտ է, նոր ենք իմանում, որ ցուրտ է եղել, դժվարություն է եղել, բայց ինքը երբեք չի բողոքել, անգամ չենք իմացել, որ սերժանտ է եղել, դիրքի ավագ է եղել, ծառայության վերաբերյալ ոչ մի բան չի ասել․․․

Փետրվարի 11, 2024
Մե՛րս, քո տղեն լավ ա, քո տղուն բան չի լինի. կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանը, հայտնվելով շրջափակման մեջ, անմահացել է Հադրութում

Լևոնն իր ապագան սպորտի հետ էր կապել: Դպրոցին զուգահեռ հաճախել է Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոց: Իսկ հետո սկսել է ճանապարհը հունահռոմեական ոճի ըմբշամարտում

Փետրվարի 11, 2024
Քույրը 7 օրում տեսել է երեք եղբայրների մահը․ Բելլայի վերջին շաբաթն Արցախում

Բելլան Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հերթապահում էր, երբ Ադրբեջանը հարձակվեց շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Պայթյուններից կես ժամ անց առաջին վիրավորներին տեղափոխում են հիվանդանոց:

Փետրվարի 11, 2024