Երկուշաբթի, Մայիսի 20, 2024
Երկուշաբթի, Մայիսի 20, 2024
Անմահ հերոս կապիտան Գեղամ Մեսրոպյան

Գեղամ Էդուարդի Մեսրոպյանը ծնվել է 1991 թ-ի փետրվարի 23-ին Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղում: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում ու անցել ծառայության Արցախում՝ Մարտունիում: Մոտոհրաձգային վաշտում էր ծառայում։

Նոյեմբերի 26, 2023
Պատերազմից առաջ զոդող էի, հիմա՝ լուսանկարիչ․ Մեսրոպ Սարիբեկյան․ Կյանքին ասել այո՛

Մեսրոպ Սարիբեկյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 8-ին  Երևանում։ Հայրը արցախյան առաջին պատերազմի մասնակից էր։ Երկար ժամանակ անհետ կորած էր համարվում, հետո՝ ըստ օրենքի, զոհվածների ցանկում գրանցեցին։ 

Նոյեմբերի 26, 2023
Պատերազմի դրվագներ. Սոս Մուքելյան

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղից քսանյոթամյա Սոս Մուքելյանը Արցախյան երրորդ պատերազմին մասնակցել է որպես պահեստազորային ծառայող: Սոսն ամուսնացած է, ունի մեկ երեխա: Ինչպես ինքն է ասում՝ հստակ զբաղմունք չունի։

Նոյեմբերի 26, 2023
Հուսիկի դրոշը պիտի ծածանվի

Այս անգամ ես Հայրենիքը թշնամուց պաշտպանելիս զոհված հերոսի քրոջ հետ եմ զրուցում: Կենսագրության մեջ կարդում եմ, որ կամավորական Հուսիկ Հովակիմյանը արտաշատցի է: Նույն հողուջրից ենք՝ ասում եմ Շուշանին: Հենց առաջին լուսանկարին նայելիս նկատում եմ տղայի նմանությունը Վազգեն Սարգսյանին: Վառվռուն, կրակով լի աչքեր, պայծառ, ցնծուն ժպիտ, վճռական, հաղթամարմին… Գեղեցիկ դիմագծերն ու դեմքին շատ սազող մորուքն էլ են նման:

Նոյեմբերի 18, 2023
Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Էլզան 44-օրյա պատերազմում կորուստ ունեցած հազարավորներից մեկն է։ Եղբայրը՝ լեյտենանտ Գեւորգ Կիրակոսյանը, զոհվել է Մատաղիսի պաշտպանական մարտերում։ Մեկ ամիս անց ողբերգությունը կրկնապատկվել է, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով թշնամուն է հանձնվել հազարավոր կյանքերի գնով ազատագրված Արցախի մեծ մասը։

Նոյեմբերի 18, 2023
Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք. Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն <<վերադարձել>> հինգ ամիս անց

Զինակից ընկերն է պատմում՝ երբ բունկերում էինք և գալիս էին զինվորներին Ջրական կամ այլ ուղղությամբ տեղափոխելու, Արմանն անընդհատ հրամանատարին ասում էր, որ իրենք երեք նորակոչիկով ուզում են գնալ: Բայց հրամանատարը մերժում էր: Ընկերն ասում է, որ մեկ ամիս պայքարել են, այո, առաջին գիծ չէին, բայց սնունդ և այլ անհրաժեշտ իրեր էին հասցնում տղաներին

Նոյեմբերի 18, 2023
Գոռին՝ մայրիկից

Գողտրիկ այդ վայրում

Մի շատ կենսախինդ ու տաղանդաշատ տղա էր ապրում։

Նկարիչ էր նա ու վրձնի թևին

Պատկերվում էին կտավներ անգին։

Նոյեմբերի 18, 2023
Մոտենում եմ գերեզմանին, ասում, որ իր հետ կապված ամեն ինչը շատ եմ կարոտում ու չեմ կարողանում համակերպվել․ Նոյեմբերի 9-ին լռեցին կրակոցները եւ Արթուրի ձայնը

Երեխես ասում էր՝ պապա՛, արի ստեղ, սաղ գալիս են, երեխեքն իրանց պապաներին տեսնում են, դու չես գալիս, ասել ա ՝ չէ՛, Անի, քիչ ենք, վերջանա, կգամ անպայման․․․ բայց չեկավ

Նոյեմբերի 18, 2023
Փրկվելուս հավանականությունը քիչ էր, 5 բժշկից միայն մեկը ռիսկի դիմեց

44-օրյա պատերազմի մասնակից 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Հայրապետյանի համար պատերազմի մասին անգամ հիշելն է ցավոտ։ Սկզբում, երբ վերքերը թարմ էին, ուզում էր անհանդատ խոսել, բայց հիմա, երբ սպիացել են, այլևս չի ցանկանում խոսել։

Նոյեմբերի 18, 2023
Արմանը քրոջ պահապան հրեշտակն էր, բայց դարձավ մի ողջ ազգի անմահ հերոս

Ժպտերես, անկեղծ սրտով ու բարի աչքերով,- այսպիսին է Անի Ղազարյանը նկարագրում հերոս եղբորը՝ 2001թ.-ի սեպտեմբերի 22-ին, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում ծնված Արման Արսենի Ղազարյանին:

Նոյեմբերի 06, 2023