Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024
Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024
Արմեն Բաբայան

Արմեն Բաբայան

1974-05-23 - 2020-11-03

Ծնվել է 1974թ. մայիսի 23-ին, ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքում։ Դպրոցն ավարտելուց ամիջապես հետո ակտիվ մասնակցել է արցախյան պատերազմին, որից հետո էլ` մնացել զինված ուժերում և անմնացորդ ծառայել հայրենիքին 27 տարի։

2020թ. պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել հենց առաջին օրերին, բայց չի նահանջել, մնացել է իր դիրքում զինվորների հետ։ Արմենը եղել է 3-րդ պաշպանականի «ֆագոտ» հակատանկային մարտկոցի 2-րդ հակատանկային հրթիռային համալիրների դասակի հրամանատարը

Նոյեմբերի 3-ին Մարտունու ուղղությամբ թշնամու հարձակման ժամանակ նրան հաջողվում է ոչնչացնել հակառակորդի 3 տանկ՝ հետ շպրտելով նրանց, սակայն զոհվում է թշնամու անօդաչուի հարվածից:

Բոլորը կվկայեն այն մասին, որ նա շատ հավասարակշռված, բարի, հումորի զգացումով, մարդկային ամենալավ գծերով օժտված անձնավորություն էր։ Ներողամիտ, անշահախնդիր ընկեր ու բարեկամ էր, անսահման ուշադիր հայր ու հոգատար ամուսին։ Երազում էր իր 3 որդիներին տեսնել հասուն տարիքում և համոզված էր, որ նրանք կմեծանան ազատ ու անկախ Արցախում։:

Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։