Իմ Հերոս
Կյանքի Պատմություն
Իմ որդին՝ շարքային Լևոն Լևոնյանը, շատ էր սիրում իր հայրենիքը և նվիրված էր նրան։ Երբեք իրեն չէր պատկերացնում հայրենիքից հեռու ապրելուց՝ սովորում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ցանկանում էր դառնալ զինվորական քննիչ, ամուսնանալ, զավակներ ունենալ և իր ապագան ցանկանում էր կառուցել միայն հայրենիքի ներսում։ Դրա «մեղավորները» ես և կինս ենք եղել, այդպես ենք դաստիարակել։
Տիգրան Հարությունյանն արտիստ էր իր բոլոր հատկանիշներով․ գեղեցիկ ու ոչ ոքի անտարբեր չթողնող արտաքին տեսքը, գրավչությունն ու արտիստիզմը նրան բեմից ու էկրանից բացի այլ տեղ գնալու հնարավորություն չէին թողնում։
Գրքի հեղինակը 19-ամյա Տիգրանի մայրն է՝ Արմինե Հարությունյանը։ Հեղինակը պատմում է որդու հետ կապված հիշողությունները, կիսվում խոհերով։ Գրքում զետեղված են նաև Տիգրանի մասին մտերիմների ու ընկերների հուշերը, Տիգրանի դպրոցական տարիների ստեղծագործությունները։
Գևորգ Սամվելի Կուլիջանյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 23-ին Մարտակերտի Հոռաթաղ գյուղում։ Նա 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկն է։ Գևորգը երկկողմանի ծնողազուրկ էր, ապրում էր մորաքրոջ և տատիկի հետ՝ Էջմիածնի Ծաղկունք գյուղում։
Ապրիլի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժի հատուկ ջոկատայինների սանձազերծած նախահարձակ գործողությունները շատ վայրերում կանխվեց ու տապալվեց շարքային զինվորների կողմից: Նրանցից մեկն Արցախի հյուսիսում` Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի ավագ Արթուր Աղասյանն է, ում կազմակերպված քայլերի շնորհիվ ծանր մարտի արդյունքում հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատայինները՝ ջախջախվելով փախան դիրքից, իսկ դիրքում հերթափոխ իրականացնող տղաներն ունեցան ընդամենը մեկ վիրավոր:
44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինան 48 տարեկանում կրկին մայրացավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը:
21-ամյա Արտուշ Տիգրանյանը ապրում է Շիրակի մարզի Բայանդուր գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո Արտուշը զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախում։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից է։ Դեսանտագրոհային վաշտի կազմում մասնակցել է Մարտակերտի և Մարտունու շրջանների՝ Թալիշ, Աղդաբան, Մատաղիս և Շեխեր գյուղերի մարտերին։
«Բախտը մեկն է զինվորի, կամ մահ, կամ ազատություն»․ հենց այս խոսքերն էլ որպես կարգախոս ընտրած կամավոր Կիմ Խաչատրյանը զոհվեց հանուն հայրենիքի 2020 թվականի հոկտեմբերի 30-ին։ Երեկ լրացավ Արցախի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Կիմ Խաչատրյանի 27 ամյակը։
Ռուբենը ոչ թե զենք պիտի բռներ, այլ պիտի սարքեր, որ Հայաստանը հաղթանակներ ունենար։ «Նա ոչ հասցրեց զենք սարքել, ոչ էլ տեսավ իր այնքան սիրելի երկրի հաղթանակները»։ 44-օրյա պատերազմում զոհված կանաչ աչքերով Ռուբենը, որը աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռն էր, փոքրուց սիրահարված էր ոչ թե աղջկա, այլ աստղերին։
Ծնվեցիր ժամանակից շուտ' շտապում էիր. մի քանի վայրկյանում արագ պատկերացրեցի ինչպիսին ես ԴՈՒ... Ու երբ բուժքույրը դրեց Քեզ կրծքիս , ԴՈՒ ՀԵՆՑ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՐԱԾ ՀՐԱՇՔՆ ԷԻՐ, ԻՄՄՄ
Ծնունդդ շնորհավո՛ր, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Էդգար Բաղումյան
Այս հերոսածին կանայք մշտապես մեր բոլորի ուշադրության կենտրոնում պետք է լինեն:
«Զինվորի տան» տղաները սիրով, ժպիտով ու քաջությամբ շնորհավորել են նոր կյանք պարգևած մայրերին. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը տեսանյութ է հրապարակել իր էջում։
Այսօր լույս աշխարհ եկավ 44- օրյա պատերազմում անմահացած հերոս, ծնունդով Բռնակոթցի Արտակ Սեյրանի Առաքելյանի եղբայրը` Արտակը:
Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմմանուել Մանուչարյանը:
Հերոսի Պատմություն
Արցախում պատերազմական 44 օրերին մեր զինվորներին ոգևորում էին նամակները, որոնք տղաներն ստանում էին Երևանից, Աշտարակից, Էջմիածնից, Ստեփանակերտից:
«Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել»: ՆԺդեհի այս խոսքերն են փորագրված հուշաքարին, որ կարծես տղաների նշանաբանը լինի մարտից առաջ: Աբազյան Տիգրան, Թորոսյան Արամ, Բադալյան Համլետ, Մհերյան Էդգար, Ասատրյան Արտավազդ. նրանք դպրոցի շրջանավարտներն են, այն քաջերից, որ սեփական կյանքը նվիրաբերեցին ազատ հայրենիք ունենալու համար։ Նրանց անավարտ թռիչքը ապրողներիս համար պիտի դառնա հզոր հայրենիք ունենալու պարտադրանք։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով երգչի այցի մանրամասները։ Արտիստը նաեւ երգել է զինվորների համար։
Ծնվել է անմահ հերոս Ռոման Փոթոյանի քույրիկը Ռոմելան։
Պատերազմի ավարտից մեկ տարի 4 ամիս անց Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակիչ Արարատ Ղուլյանի մարմինը Եղեգնաձորի դիահերձարանից տեղափոխվեց Արցախ։
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ղարաբաղյան վերջին երկու պատերազմների ընթացքում վիրավորված տղաների լուսանկարն իրենց մայրերի հետ ու գրել. «Հայրենիքի սահմանները պաշտպանելիս վիրավորված մեր տղաներն ամուր կանգնած են իրենց մայրերի, մեր հայրենիքի ու բոլորիս թիկունքին։
Ապրիլի 7-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված գորիսեցի հերոս Լևոն Սամվելի Միրումյանի եղբայրը։
Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական թիմն այս շաբաթ` ապրիլի 9-ին, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում մասնագիտական խորհրդատվություններ կանցկացնի մասնավորապես նախկին և ներկա զինծառայողների, ռազմական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև իրենց հարազատների՝ մայրերի, քույրերի, կանանց և դուստրերի համար:
Դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:
Իմ սիրելի Հերոսածին մայրեր,Հերոսների քույրեր, հարազատներ և ընկերներ,մարտի 27-ին ՝ ժամը 13։00-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղի մշակույթի տանը տեղի կունենա միջոցառում նվիրված Հերոս եղբորս 20-ամյակին և կկայանա իմ հեղինակային "Անվերջ սպասում" գրքի շնորհանդեսը։
Մարտի 19-ին, տեղի ունեցավ «Վերածննդի շնչով» հուշ-ցերեկույթը, որը նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված հերոս կրտսեր սերժանտ Բարսեղ Պողոսյանի 21-ամյակին։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Լուսաբացի արևամուտը» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը նրա քույրն է՝ Քնար Պողոսյանը:
44-օրյա պատերազմի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին զոհված Զաքարյանի հարազատ դպրոցում՝ Ավան Առինջի թիվ 180 դպրոցում նրա անունով դասասենյակ բացվեց:
Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Մանասյանի եղբայրը:
Այսօր Վանաձորի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ վերականգնողական բաժանմունքի պաշտոնական բացումը: Կենտրոնն արդեն որոշակի ժամանակ է, ինչ իր հարկի տակ է ընդունում շահառուներին: Ակսել Շամիրյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Արդեն հասցրել է որոշակի չափով բուժում ստանալ վերականգնողական կենտրոնում. «Խնդիրը կանտուզիա է, անցել եմ մոտավոր 4-5 կուրս, տարբերությունը նկատելու համար դեռ վաղ է, բայց վերջում նկատելի կլինի: Ամեն ինչ շատ լավ է, բարձր մակարդակով է կազմակերպվում, պրոֆեսիոնալ թիմ է»:
«Արտաշեսին վերջին անգամ տեսել եմ հոկտեմբերի 17-ին Դրմբոնում, երբ իրենց զորքը առաջնագծից եկել էր զորամաս պատրաստվելու, իսկ ես այդ ուղղությամբ պահեստազորի տղաներ էի տարել։ Ընդամենը մի 10 րոպե կարողացանք իրար տեսնել, ոչ մի վատ կանխազգացում չուներ, ասում էր՝ լավ է, իր հետ ոչինչ չի կարող պատահել»,- պատմում է պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արտաշես Բաղդասարյանի եղբայրը՝ Հարությունը։
Հուշ ցերեկույթ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Արամայիս Թադևոսյանի հիշատակին։ Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցում, որտեղ սովորել էր Արամայիսը դասասենյակներից մեկը անվանակոչվեց նրա անունով։ Սենյակը վերանորոգել է հերոսի ընտանիքը։
2020թ.-ի հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան Մարտունու շրջանի Շեխեր գյուղից հրետանու աջակցությամբ դուրս եկան գյուղում մնացած վերջին մարդիկ։ Այդ օրը, 6-օրյա մարտերից հետո, Շեխերն ամբողջությամբ անցավ ադրբեջանական վերահսկողության տակ
Շնորհավոր ծնունդդ Դավս, արևս, օդս, ամենաներկաս, ամենաապրողս...
Հայաստանի զինված ուժերի զինծառայող: Ծառայում էր Տավուշի, Մեհրաբ զորամասում: Զբաղվել է շախմատով մինչև 2018 թվականը։ Մասնակցել է Հայաստանի և Երևանի առաջնություններին, Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարերին և Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարերին, որոնցում գրանցել է հաջողություններ։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։