Ուրբաթ, Ապրիլի 26, 2024
Ուրբաթ, Ապրիլի 26, 2024

«ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ» Հովիկ Խաչատրյան մրցույթ-փառատոնը Արագածոտնում

Հունիսի 21, 2022

«ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ» Հովիկ Խաչատրյան մրցույթ-փառատոնի նախաձեռնող խումբը հետամուտ լինելով իր որդեգրած քաղաքականությանը` հայրենասիրության,կամեցողության ու ազգային արժեքներով պարուրված իր լայն թևերն այժմ տարածում է Արագածոտնում` մարզի շնորհաշատ աշակերտներին ու երիտասարդներին հրավիրելով զարմանահրաշ ստեղծագործ աշխարհ։

Փառատոնի նախորդ կանգառը Շիրակի մարզն էր։ Հերթը ձերն է`Արագածոտնի ստեղծագործողներ։

Մրցույթ֊փառատոնին մասնակցելու իրավունք ունեն 6֊12֊րդ դասարանի աշակերտներն և 18֊21 տարեկան երիտասարդներ։

Մրցույթի թեմաներն են՝

6-8 րդ դասարան

1.Արցախը բեռ չէ այլ արժեք...

2.Արցախը դուռն է իմ տան...

3.Իմ հերոսը պատերազմից խաղաղություն...

8-12 դասարան

1.Ուժեղ բանակ, հզոր հայրենիք

2. Իմ անունը հայաստան է, ազգանունս Արցախ

3.Քո զինվորն եմ Հայրենիք

4.Ես քո զինվորն եմ հրամանատար։

Հատուկ մրցանակներ

«Հրաշամանուկ»- 8-11 տարեկան

Թեմա

Արմատից պոկվածը հայրենիք չունի...

«Հովիկ Խաչատրյան» հատուկ մրցանակ

Թեմա

Կյանքս քո ամեն թիզ հողի դիմաց Արցախ...

«Գենրի Արությունովի» հատուկ մրցանակ

Թեմա

Իմ նորօրյա հերոսը...

Ձեր ստեղծագործությունները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին.

[email protected] մինչև ս/թ. հուլիսի 5֊ը։

Տեսանյութը՝ այստեղ