Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Երբ կռիվն սկսվեց, դիր­քե­րում էինք

Սեպտեմբերի 27, 2022

27.09.2020 …
«Երբ կռիվն սկսվեց, դիր­քե­րում էինք Մեզ վստահված էր «Ջոնսոն» մարտական դիրքը, որտեղ անհավասար պայքար մղեցինք թշնամու դեմ….»

Իսկ զուգահեռ իրականությունում՝ նույն օրը առավոտյան, Երևանի մեր բնակարանում արթնացա մորս ձայնից: Այդ ձայնը մինչեւ կյանքիս վերջ կզնգա ականջներումս:
— Ա՜ն, պատերազմ է: Նարեկս... Տղե՜ս, բալե՜ս...
Չհասկացա, թե ինչ կատարվեց ինձ հետ: Արթո՞ւն եմ, քնա՞ծ եմ, երա՞զ է, թե՞ իրականություն: Մորս լացի ձայնն ինձ դաժան իրականության հորձանուտը նետեց: Գիտակցությունս վերա­ դարձավ: Նարեկը պոստերում էր. պետք է շուտ կապ հաստա­տել հետը:
Զանգ զանգի հետեւից, բայց Նարեկի հեռախոսն անհասանե­լի էր: Անհանգիստ էինք: Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր սիրտը չէր բաբախում մինչեւ ժամը 17:25, մինչեւ այն պահը, երբ հնչեց հե­ռախոսի ձայնն ու էկրանին գրվեց Նարեկի անունը:
— Ալո, Նարս, ո՞նց ես: Ձեր մոտ ի՞նչ վիճակ ա: Ռմբակոծությունների ձայները խլացնում էին Նարեկի ձայնը: — Լավ եմ, ցավդ տանեմ, ամեն բան լավ ա: Էդտեղ ի՞նչ են ասում:
Չէր ուզում մանրամասն խոսել պատերազմի մասին՝ մտածե­լով գուցե մենք տեղյակ չենք:
— Ասում են՝ ռմբակոծում են Արցախը:
— Հա, տենց մի բան...Չվախենաք հանկարծ: Սաղ տոչնի ա, սաղ լավ ա: Դուք լավ եղեք, հանկարծ չվախենաք, լսո՞ւմ եք: Կանգնած ենք, ու լավ ա լինելու... 

Աննա Սերոբյանի ֆեյսբուքյան էջից