Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

''Նվիրի՛ր քո ծաղիկը մեր տղաների մայրերին՝ կատարելով նվիրաբերություն''. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Ապրիլի 08, 2022

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ղարաբաղյան վերջին երկու պատերազմների ընթացքում վիրավորված տղաների լուսանկարն իրենց մայրերի հետ ու գրել.

«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս վիրավորված մեր տղաներն ամուր կանգնած են իրենց մայրերի, մեր հայրենիքի ու բոլորիս թիկունքին։

Թող ձեր ժպիտները խաղաղություն բերեն, սիրելի՛ մայրեր։ Շնորհավոր մայրության օրը։

Լուսանկարում՝ ապրիլյան պատերազմի մասնակից Հովհաննես Պողոսյանը, 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նարեկ Համբարձումյանը, Ժորա Թորոսյանը, Նորայր Պետրոսյանը, Դավիթ Եփրիկյանը և Էդմոնդ Հովագիմյանն իրենց հերոսածին մայրերի հետ։

Նվիրի՛ր քո ծաղիկը մեր տղաների մայրերին՝ կատարելով նվիրաբերություն»

http://top-news.am/?p=126318&l=am&fbclid=IwAR0NKlZfRKxQqHltWGNVbNRkk6-Rp3d2AtlWR0QbBfEz32WfffSgxSZwOwc