44-օրյա պատերազմում կրթօջախի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշաքարի բացում
«Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել»:
ՆԺդեհի այս խոսքերն են փորագրված հուշաքարին, որ կարծես տղաների նշանաբանը լինի մարտից առաջ:
Աբազյան Տիգրան, Թորոսյան Արամ, Բադալյան Համլետ, Մհերյան Էդգար, Ասատրյան Արտավազդ. նրանք դպրոցի շրջանավարտներն են, այն քաջերից, որ սեփական կյանքը նվիրաբերեցին ազատ հայրենիք ունենալու համար։ Նրանց անավարտ թռիչքը ապրողներիս համար պիտի դառնա հզոր հայրենիք ունենալու պարտադրանք։
Հուշաքարի բացմանը ներկա էին հերոսների ծնողները, ընտանիքի անդամները, հարազատներ, տարբեր տարիների շրջանավարտներ, ուսուցիչներ, աշակերտներ,Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը և այլ ներկայացուցիչներ, «Արծիվ –մահապարտ» ջոկատի անդամ Սպարտակ Մաթևոսյանը, Աժ պատգամավոր Հ. Ասլանյանը, Գուսան Հայկազունը։
Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը նշեց իր խոսքում, որ տղաները կարծես անտեսանելի կերպով կապել են երկինքն ու երկիրը և մեզ ապրողներիս թողել են մեծագույն պատգամ՝ արժանի լինել այս հողին ու երկրին ։ Իրենց սրտի խոսքն հղեցին տղաներին դասավանդած ուսուցիչները, ընկերները:
Հուշաքարի բացման արարողակարգն իրականացրեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը:
Աշակերտներն իրենց ելույթում ներկայացրին հերոս-տղաների սխրանքի ուղին:
Դպրոցի բակում հուշաքարը տղաների յուրատեսակ ներկայությունն է,իսկ նրանց անուններով այսօր տնկված եղևնիները նրանց մշտարթուն ներկայությունը պիտի խորհրդանշեն և կրթօջախի տարբեր սերունդներին հիշեցնեն նրանց խիզախության, կամքի ու արիության մասին, որ ունեին նրանք՝ լավագույնները։