Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հերոս Տիգրան Շահբարյանի հիշատակին նվիրված "Խոսող լռություն" գրքի շնորհանդեսը

Ապրիլի 12, 2022

Ապրիլի 10-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հերոս, "Մարտական խաչ" 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Տիգրան Շահբարյանի հիշատակին նվիրված "Խոսող լռություն" գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակը 19-ամյա Տիգրանի մայրն է՝ Արմինե Հարությունյանը։ Հեղինակը պատմում է որդու հետ կապված հիշողությունները, կիսվում խոհերով։ Գրքում զետեղված են նաև Տիգրանի մասին մտերիմների ու ընկերների հուշերը, Տիգրանի դպրոցական տարիների ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա են եղել զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, հյուրեր։