Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2024
Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2024

Համաշխարհային ռեկորդ սահմանած, փոքրիկ դյուցազն Դավիթն իր մրցանակը փոխանցել է 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Տարոն Անդրեասյանի ծնողներին

Հուլիսի 03, 2024

Օրեր առաջ Արարատի մարզի Մխչյան գյուղի լեգենդ դարձած հերոսների հուշահամալիր էր այցելել ռեկորդակիր փոքրիկ Դավիթը՝ իր հայրիկի հետ։ Նա ծաղիկներ խոնարհեց Տարոն Անդրեասյանի արձանին, ապա այցելեցին հերոսի հայրական տուն, որտեղ փոքրիկ Դավիթը հերոսի ծնողներին փոխանցեց հավաստագիրը, որը նա ստացել էր իր 16-րդ միջազգային ռեկորդը սահմանելիս, երբ 1 մատով նա քաշել էր 4 ավտոմեքենա։ Նա իր հերթական մրցանակը նվիրել էր հերոս Տարոն Անդրեասյանին։ 

Դավիթը զբաղվում է նաև ըմբշամարտով և այս մարզաձևում էլ արդեն հաջողություններ ունի։ Հերոսի ծնողները իրենց շնորհակալությունը հայտնեցին Դավիթին և նրա ծնողներին ասելով, որ տեսնելով Դավիթին, վստահ ենք, որ ապագան ամուր և հուսալի ձեռքերում է։

shamshyan.com