Հերոսները մեզ սովորեցնում են ապրել
Հերոսները մեզ սովորեցնում են ապրել: Վարդան Ամալյանը զոհվելուց հետո չէր կարող անտարբեր մնալ մոր տառապանքներին:
Վարդանը տեսիլքով գալիս է մոր՝ Արմինեի մոտ:
- Տղաս, Վարդան, երբ քեզ կրակեցին, դու շատ տանջվեցի՞ր,- հարցնում է Վարդան Ամալյանի մայրը:
- Մամ, իհարկե, ոչ,- ժպտալով պատասխանում է Վարդանը եւ ասում,- մայր, նայիր,- եւ ցույց է տալիս հեռվում երեւացող մի հսկա էկրան: Մայրը, կանգնած որդու կողքին, էկրանին տեսնում է, թե ինչպես է որդին զոհվում թշնամու կրակոցից, ապա տասնորդական վայրկյաններ անց կանգնում, ժպտում եւ սլանում Երկինք՝ Աստծո մոտ:
- Մամ, հիմա համոզվեցի՞ր, որ չեմ տանջվել,- ասում է Վարդանը, ժպիտով նայելով մորը:
Մի մոռացեք, թե ինչու զոհվեցին մեր հերոսները: Նրանք զոհվեցին, որ դուք ապրեք առանց վախի, առանց խեղճանալու, առանց հիմարությունների եւ սարսափների:
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից