Չորեքշաբթի, Նոյեմբերի 06, 2024
Չորեքշաբթի, Նոյեմբերի 06, 2024

Արկերը անձրևի նման թափվում էին, ողջ մնալը բախտի բան էր․ Վանուշ Մելքոնյան․ Կյանքին ասել այո՛

Հուլիսի 03, 2024

Երազում էր ֆուտբոլիստ դառնալ, մինչ բանակ զորակոչվելն ընդունվել էր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ֆուտբոլի բաժին, բայց 44-օրյա պատերազմը խլեց ֆուտբոլիստ դառնալու Վանուշի երազանքը։ Նույն իստիտուտում ուսումը շարունակելով հանդերձ` Վանուշ Մելքոնյանն այժմ փորձում է հետաքրքրություն գտնել մասնագիտական այլ ոլորտներում։

Լրջորեն զբաղվում է լուսանկարչությամբ, հասցրել է անգամ սիրել այն։ Ծնվել է 2001 թվականի հուլիսի մեկին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում։ Ընտանիքի հինգ զավակներից կրտսերն է։

Զորակոչվել է 2019 թվականի դեկտեմբերին, ծառայել է Մուղնիի ՀՕՊ զորքերի ուսումնական զորամասում, ապա՝ ծառայությունը շարունակել Արցախում։ Պատերազմի ժամանակ Ջրականում էր, որտեղ էլ հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին ոտքերի բեկորային ծանր վիրավորում է ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում

armradio.am