Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

ԵՊԲՀ մասնագետները զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար բժշկական խորհրդատվություններ կտրամադրեն

Ապրիլի 05, 2022

Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական թիմն այս շաբաթ` ապրիլի 9-ին, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում մասնագիտական խորհրդատվություններ կանցկացնի մասնավորապես նախկին և ներկա զինծառայողների, ռազմական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև իրենց հարազատների՝ մայրերի, քույրերի, կանանց և դուստրերի համար: 

«ԵՊԲՀ պրոֆեսորների և առաջատար մասնագետների կողմից ծրագրի շրջանակում իրականացված անվճար խորհրդատվությունների և սահմանված ծավալով լաբորատոր- գործիքային հետազոտությունների թիվը շուրջ մեկ ամսում գերազանցել է 800-ը:

Համալսարանական նախաձեռնությունն ուղղված է բնակչության շրջանում տարբեր հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը ու ժամանակին որակյալ բուժօգնություն ցուցաբերելուն»,- ասված է ԵՊԲՀ հաղորդագրությունում։

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և նախապես հերթագրվելու համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ +374 10 58 07 24

«Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ +374 91 16 20 00 

«Միքայելան» վիրաբուժության ինստիտուտ՝ +374 41 60 01 45 կամ հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին։