Չորեքշաբթի, Դեկտեմբերի 11, 2024
Չորեքշաբթի, Դեկտեմբերի 11, 2024

Հերոսի պատմություն

Հունվարի 25, 2022

Հայկազ Մկրտչյան

Հայաստանի զինված ուժերի զինծառայող: Ծառայում էր Տավուշի, Մեհրաբ զորամասում: Զբաղվել է շախմատով մինչև 2018 թվականը։ Մասնակցել է Հայաստանի և Երևանի առաջնություններին, Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարերին և Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարերին, որոնցում գրանցել է հաջողություններ։ 

Ավարտել է Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը։ Ավագ դպրոցին զուգահեռ սովորել է նաև Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նույն թվականից անդամակցել է Առաջին Հայկական Ճակատ-ին: ՛՛Չի կարելի սուլել ու ամոթանք տալ խաղացողների: Տղերքը փորձել են, չէ՞, ուղղակի չի ստացվել հաղթել: Շատ ամոթ ա ու սխալ, որ դու քո թիմին գցում ես…՛՛, - ասում էր Հայկազը, երբ հավաքականը պարտվում էր:

2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է սերժանտ, հաստիքը՝ ականանետային Ֆ-120 մմ հաշվարկի հրամանատար։

Հայկազը ծառայություն գնալուց մի օր առաջ գրել է այս տողերը.

՛՛Գիշերը գալիս է, և սկսվում է իմ դետքը: Այն չի ավարտվի մինչև իմ մահը: Ես թագ չեմ կրելու և չեմ հասնելու փառքին: ես կապրեմ ու կմեռնեմ իմ դիրքում: Ես թուրն եմ մթության մեջ: ես հսկողն եմ: Ես վահանն եմ, որ ով պահպանում է մարդկային թագավորությունը: Ես իմ Կյանքն ու Պատիվն եմ տալիս Գիշերային դետքին: Այս գիշեր և գալիք օրերին՛՛:

Իր 20 տարիների ընթացքում հասցրել է հերոսաբար մարտնչել 44-օրյա մարտական գործողությունների՝ Տավուշյան մարտերի և Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է եղել: Սկզբում ծառայել է Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել է Տավուշ՝ 21127 զորմաաս /Մեհրաբ/: Կրտեսեր սերժանտ էր: Ականանետային հաշվարկի հրամանատար: Համակարգչային խաղերից ստացած պատկերացումներն ու գիտելիքներն էլ օգտագործում էր մարտական պատրաստվածության ժամանակ, նշանակետի հեռավորության կողմնորոշիչներ էր ստանում: Սիրահարվել էր Տավուշի բնությանը: 2020 թվականի հուլիսին Հայկազը ստացավ իր առաջին մարտական մկտրտությունը: Հուլիսյան մարտերին եղել է կիզակետում, իր մաթեմատիկական մտածողության և արագ հաշվելու կարողությամբ, կարողացել է պատճառել հակառակորդի կենդանի ուժի մեծ կորուստ: Հուլիսի 12-ից 16-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ մասնագիտական բարձր գիտելիքների և ակտիվ մասնակցության համար արժանացել է Մարտական Հերթապահություն մեդալին: Մարտերի ժամանակ ասում էր. <<Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞, իրենց համար ո՞նց չկռվենք>>:

Անդադար մարտնչել է, Մասնակցել է Ջրականի /Ջաբրայիլի/, Թաղավարտի, Դրախտիկի, Սիրիգ, Ազոխի, Մեծ Թաղերի, Կարմիր Շուկայի, Մարտունու, Սարուշենի և այլ մարտերին: Իրենց խմբով, պատճառել են թշնամուն մեծաթիվ կորուստներ: Վիրավորվելու օրը իրենց մարտկոցով, հրամանատար Արթուր Ավագիմյանի և Մարտունի 3-րդ պաշտպանականի հռթիրահրատանային զորամասի պետի՝ փոխգնդապետ Դավթյան Ալյոշայի հմուտ հրամանատարությամբ պահել են 40 կմ տարածք: Եղել շրջափակման մեջ 4 անգամ, բայց կարողացել են հաջողությամբ դուրս գալ: Համարվել են ամենառաջատար և ուժեղ մարտական ջակատներից մեկը:

Զորամասի անձնակազմի գծով տեղակալ Քոլյան… խոսքերով ՛՛Օդում մազ են կտրում էս խոխեքը՛՛ - իրենց մարտկոցի մասին ասում էին դիրքապահ զինվորականները:

Տեղաշարժվելու հրաման ստանալուց Հայկազը ամեն անգամ ասում էր.

<<Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Ես ինձ էսքան ամոթ իմ կյանքում երբեք չեմ զգացել: Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք: Ախր, էս խայտառակություն ա>>:

՛՛Չեմ հասկանում, ինչի՞ ենք նահանջում, - ասում էր:

-Հայկա, ասում են տակտիկական նահանջ է:

-Մամ, դո՞ւ էլ ես էդքան միամիտ: Տակտիկական նահանջի ժամանակ օղակաձև դիրքվորվում են և շարունակում մարտը; Իսկ մենք դա չենք անում:

Հայկազը վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայի մոտակայքում, Սարուշեն գյուղի ճանապարհի մոտ Բայրակթարի նենգ հարվածից, իր 20 ամյակից 2 օր առաջ: Թեև վիրավորումը շատ ծանր է եղել, բայց 12 օր պայքարեց կյանքի համար: Ցավոք, ապարդյուն….

Անմահացել է նոյեմբերի 9-ին, պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Արցախից որ զանգում էր, էնքան հպարտ էր, որ այնտեղ է. ասում էր՝ գիտե՞ս ինչքան լավ ենք կատարում մեր մարտական առաջադրանքները: Հրամանատարի խոսքով, Հայկազը միշտ ասել է. եկեք ամեն ինչ արագ անենք, տղերքը կռվում են, իրենց մենակ չթողնենք: