44-օրյա պատերազմի նահատակ Դավիթի դպրոցում նրա անունով դասարան անվանակոչվեց
Մարտի 21, 2022
44-օրյա պատերազմի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին զոհված Զաքարյանի հարազատ դպրոցում՝ Ավան Առինջի թիվ 180 դպրոցում նրա անունով դասասենյակ բացվեց:
Նահատակված հերոսին նվիրված միջոցառմանը ներկա էին Դավիթի համադասարանցիները, ընկերներն ու հարազատները, ուսուցիչները: Դպրոցում աշակերտները փոքրիկ մեծարման միջոցառում էին կազմակերպել՝ հերոսի պատվին: