Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024

Ինչպես շատ հարցերում այստեղ էլ պտի կատարենք ձեր կիսատ թողածը.. Լյուսին ու Վադանան սովորական քույրեր չեն, այլ հերոսների ...

Հունվարի 30, 2024

Հերոսներ Վահե և Դավիթ Թևոսյանների տանն ենք։ Անասելի զգացողություններ ու որ ոչ մի բառով չես կարող արտահայտվել, ծնվել է Վադանան, որ օջախում լույս վառի ու վառ պահի անմահ եղբայրների հիշատակը..

Տիգրանիս վաշտից են տղաները, միասին են զոհվել.. Տիգրանս հասցրել է մասնագիտական օգնություն ցուցաբերել, տղաները վիրակապված էին ու այդ փաստը ևս մի անգամ ամրապնդել է մեր 2 ընտանիքների ջերմ հարաբերությունները։

Ու շատ չեմ մանրանա, բայց Տիգրանս հաստատ բանակից հետո կպահեր կապը այս ազնիվ ընտանիքի տղաների հետ...

Ինչպես շատ հարցերում այստեղ էլ պտի կատարենք ձեր կիսատ թողածը..

Լյուսին ու Վադանան կմեծանան ու լիքը հպարտանալու առիթներ կունենան, նրանք սովորական քույրեր չեն, այլ հերոսների ... որոնք չեն ծնկել թշնամու հատուկ ջոկատայիների առաջ, պայքարելով մինչև վերջին շունչը .. չիմանալով, որ թիկունքից են ստացել ամենամեծ դավաճանությունը...

Հերոս Տիգրան Շահբարյանի մայրիկի՝ Արմինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից