Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024
Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024
Արմեն Բադասյան

Արմեն Բադասյան

... - 2020-11-10

Ծնվել է 1989թ․ Հադրութի շրջանի Մեծ թաղեր Գյուղում։ 2007թ. անցել է պարտադիր ժամկետային զինծառայության՝ Մարտունի 3 պաշտպանականում։ Երկու տարի պատվով ծառայել է հայոց բանակին։ Զորացրվելուց հետո 2010թ. նորից զինվորագրվում է հայոց բանակի շարքերում։ Ջրականում աշխատել է կրակային օպերատոր։ Այնուհետև տեղափոխվում է Հադրութի Պ.Բ.42009.Հ.Ն.Վ.4 .Հ.Ն.Խ.1;2; հետախույզ և դիպուկահար։ Իր կյանքի 13 տարիները նվիրել է բանակին։

Արմենը մասնակցել է Ապրիլյան քառորյա պատերազմին։

2020թ. Սեպտեմբերի 27-ին սկսվսծ պատերազմում իր ակտիվ մասնակցությունն է ունեցել պաշտպանելով իր հայրենի հողը՝ չդավաճանելով բանակին տված իր երդմանը։Արմենը ամեն տեղ մարտնչել է թշնամու դեմ,եղել է Ջրականում, Հադրութում, Տող գյուղում։ Մի քանի օր շարունակ հսկել են հայրենի գյուղի սահմանները։ Ցավոք սրտի գյուղն էլ է անցնում թշնամուն բայց, Արմենը և իր ընկերները չհանձնվեցին, նրանք շարունակ կռվում էին տարբեր գյուղերում։ Պատերազմի ընթացքում Արմենը կորցրել է շատ ու շատ զինակից ընկերներ։ Իր ընկերները պատմոմ են, որ հետախույզների խումբը թաքուն մտնում և ոչնչացնում էր մեծ թվով թշնամիներ։ Ցավոք սրտի նրանցից շատերը ընկան այս չարաբաստիկ պատերազմում։ Կռվի ժամանակ, երբ պետքա վիրավոր հանեին, նա առաջինն էր ձեռք բարձրացնում և մտնում հանում վիրավորներին ։Արմենը սիրված և հարգված էր բոլորի կողմից, կյանքից հեռացավ 31 տարեկան հասակում։

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 02:30րոպեին, Մարտունու շրջանի Գիշի գյուղում Արմենը մտնում է որ վիրավորներ հանի և ինքն էլ է զոհվում։ Նա օրինակելի որդի էր, սրտացավ եղբայր,իր ընտանիքին նվիրված ամուսին ու լավ հայր, որի երկու որդիները սպասում են, որ օրերից մի օր իրենց հայրիկը գալու է։

Արմեն Բադասյան

Արմեն Բադասյան

- 2020-11-10
Ծնվել է 1989թ․ Հադրութի շրջանի Մեծ թաղեր Գյուղում։ 2007թ. անցել է պարտադիր ժամկետային զինծառայության՝ Մարտունի 3 պաշտպանականում։ Երկու տարի պատվով ծառայել է հայոց բանակին։ Զորացրվելուց հետո 2010թ. նորից զինվորագրվում է հայոց բանակի շարքերում։