Արթուր Արմենի Ասատրյանը ծնվել է 19.06. 2001թ,ք. Երևանում։
Չորս տարեկանում հաճախել է Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցը, արդեն հինգ տարեկանում դարձել ՀՀ չեմպիոն (այնուհետև` բազմակի չեմպիոն, գավաթակիր)։ Հաճախել է Հ. Հովհաննիսյանի անվ թիվ 52 հիմնական դպրոցը, որը գերազանց ավարտելով, ուսումը շարունակել է «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում։ Ավարտելուց հոտո, 2019թ ընդունվել է ՀՊՏՀ֊ի Ֆինանսական ֆակուլտետի բանկային գործ բաժինը։ Նույն թվականի հուլիսի 11-ին զորակոչվել է Հայկական բանակ։
Ծառայությունը սկսել է Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում։ 2ամիս ծառայելուց հետո, նկարը հայտնվել է զորամասի պատվո տախտակին։ Վեց ամիս հետո, ստանալով «կրտսեր սեժանտ» զինվորական կոչում, տեղափոխվել է ԱՀ Մարտունի-2, 3-րդ գումարտակ, հակատանկային դասակ։
Գերազանց ծառայության համար շնորհվել է «սերժանտ» զինվորական կոչումը։ 2020թ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին իսկ օրվանից, ամենաթեժ կետերում մասնակցել է մարտական գործողություններին։ Մարտնչել է Ջրականում, Վարանդայում, Հադրութում, Ճարտարում, Գևոգավանում, Մարտունիում։
Զինակից ընկերների պատմելով, խոցել է թշնամու 6 տանկ։ Հերոսաբար կռվել է մինչև վերջ, չի տրտնջացել, չի ընկրկել, չի հանձնվել, ինչպես վայել է իսկական հայորդուն, մինչև վերջին վայրկյանը մնացել է կանգուն` իրեն վստահված դիրքում, ցավոք, զոհվել է հաղթանակի տենչանքը սրտում։ Վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 27-ին։ Մահվան ստույգ օրը հնարավոր չեղավ ճշտել (մոտավորապես հոկտեմբերի 28-նոյեմբերի 1), քանզի ապիկար հրամկազմը անգամ չգիտեր, թե որ դիրքում է գտնվել Արթուրն` իր հաշվարկի հետ (ինքը հաշվարկի հրամանատարն էր)։
10 ամիս համարվում էր անհետ կորած, մասունքները գտնվել են Գևորգավանի տարածքում։ Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում բացվել է Արթուր Ասատրյանի անվան ռազմագիտության լսարան։
Հերթական հոլովակը՝ նվիրված եղբորս
Աչքեր, որոնց մեջ միաժամանակ կարելի է տեսնել և ցավ, և թախիծ, և կարոտ, և հպարտություն
Ձեզ բացակա չենք դնի․ Արթուր Արմենի Ասատրյան