Ուրբաթ, Մայիսի 03, 2024
Ուրբաթ, Մայիսի 03, 2024
Արտյոմ Տեփանյան

Արտյոմ Տեփանյան

2002-06-05 - 2020-10-12

Արտյոմ Արտակի Տեփանյան, ծնվել է 2002թ. հունիսի 5-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում, բազմազավակ ընտանիքում: Արտյոմը կրտսեր զավակն էր ընտանիքում, երկու քրոջ ու եղբոր հաջորդողը:

2008թ. ընդունվել է Կարմրաշենի Ա.Ասլանյանի անվան միջն. դպրոց, որն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է հայկական բանակ:

Դպրոցական հասակից Արտյոմը ձեռնամուխ եղավ օգնել ծնողներին, ներգրավվելով գյուղատնտեսական տարատեսակ աշխատանքերին: Աշխատասեր, բարի, ազնիվ ու արդար զավակը իր տան մի սյունն էր ու ճրագը:

Ունենանլով առողջական խնդիրներ, միևնույնն է չտարակուսեց, չնահանջեց ու որպես հայրենիքի նվիրյալ զավակ մեկնեց ծառայության:

2020թ. օգոստոսի 19-ին զորակոչվեց ու ծառայության անցավ Ստեփանակերտի Ցոր զորամասում՝ որպես կապավոր: Ծառայության այդ կարճ ժամանակահատվածում աչքի է ընկել իր պատրաստակամությամբ ու նվիրվածությամբ:

44-օրյա պատերազմում Արտյոմը, ինչպես և իր զինակից մյուս ընկերները, պայքարել, կռիվ է տվել, զոհել է իրեն՝ հանուն հայրենիքի, հանուն Հայոց աշխարհի: Շրջափակման մեջ հայտնվելով, ընտրել է գիտակից մահն ու անմահացել, ծնողներին խոստանալով, որ ամեն ինչ լավ է լինելու...

2021թ. նոյեմբերի 30-ին երկարատեւ բանակցություններից հետո թշնամին հայկական կողմին հանձնեց 11 հայ հերոսների աճյունները: Տղաներն էին՝ Ցորի հրետանավորները, այդ թվում նաև՝ Արտյոմը: Տղաների ինքնությունը հաստատվեց ԴՆԹ փարձաքննության արդյունքում:

Արտյոմ Տեփանյանի աճյունը խաղաղությամբ հանգչեց գյուղի գերեզմանատանը, հերոսին վայել շուքով ու կարգով: Պարգևատրվել է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:

https://m.shamshyan.com/hy/article/2022/06/06/1215105/

https://www.youtube.com/watch?v=l_1CKjNVF-0

Արտյոմ Տեփանյան

Արտյոմ Տեփանյան

2002-06-05 - 2020-10-12
Արտյոմ Արտակի Տեփանյան, ծնվել է 2002թ. հունիսի 5-ին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում, բազմազավակ ընտանիքում: Արտյոմը կրտսեր զավակն էր ընտանիքում, երկու քրոջ ու եղբոր հաջորդողը: