Ծնվել է 2000թ. հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան քոլեջում՝ սերտելով «Բուժակ զինված ուժերում» մասնագիտությունը:
2018 թ. ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ:
2019 թ. հուլիսին զորակոչվել է Արցախի պաշտպանության բանակ: Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանում մասնակցել է սանհրահանգիչների պատրաստման դասընթացներին և պարգևատրվել պատվոգրով դասընթացների քնություններում լավագույն արդյունք ցուցաբերելու համար:
Վերադառնալով Արցախ, շարունակել է զինվորական ծառայությունը որպես սանհրահանգիչ՝ ստանալով կրտսեր սերժանտի զինվորական կոչում:
2020 թ. սեպտեմբերի 27-ից եղել է դիրքերում: Հոկտեմբերի 2-ից 9-ը եղել է Արցախի հարավ-արևելյան ճակատում՝ Արա լեռի շրջանում, ապա Հադրութի մերձակայքում մասնակցելով թեժ մարտերի:
Նահատակվել է 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելու պահին՝ հրետանային արկի բեկորից:
Արցախի հանրապետության նախագահի ՆՀ-1493-Ա առ 10.03.2021թ. հրամանով Ավետիս Արայի Պուլուզյանը հայրենիքին մատուցած ծառայության և անձնական խիզախության համար հետմահու պարգևատրվել է ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ մեդալով:
Ձեզ բացակա չենք դնի․ Ավետիս Արայի Պուլուզյան
Remembering Avetis on Annunciation Day
Ստեփանակերտի բժշկական քոլեջի զոհված շրջանավարտների հիշատակին հուշաքար է տեղադրվել
Հոգեհանգիստ եւ յարգանքի միջոցառում ի յիշատակ Աւետիս Պուլուզեանի
Այցելութիւն 44-օրեայ պատերազմում նահատակւած Աւետիս (Աւօ) Պուլուզեանի տատիկին
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված հերոսացած տղաների հիշատակին
Զոհվել է վիրավոր զինակցին օգնություն ցուցաբերելու պահին. մերօրյա հերոսները. Ավետիս Պուլուզյան
Զինվորը տանջվում էր ընկերոջ մահը տեսնելով և պայքարում իր կյանքի համար
Ապագայ Բժիշկը` Աւետիս Պուլուզեան Զոհուած Է Վիրաւոր Զինակիցին Օգնելու Ատեն