Չորեքշաբթի, Սեպտեմբերի 27, 2023
Չորեքշաբթի, Սեպտեմբերի 27, 2023
Ազատ Հեքիմյան

Ազատ Հեքիմյան

2000-12-06 - 2020-10-20

Ծնվել է 2000 թ.-ի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում։ Սովորել է Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոցում,ապա ընդունվել է Գյումրու Պետական տեխնիկական քոլեջ:Ուսումն ավարտելուն մնացել էր ընդամենը 6 ամիս,երբ նա զորակոչվեց բանակ՝ իր պարտքը տալու  հայրենիքին։

Ծառայության 6 ամիսը անցել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի զորամասում։ Իր լավ ֆիզիկական պատրաստականության շնորհիվ Ազատը ծառայել է որպես հետախույզ։ Բարձր մարտունակության շնորհիվ 6 ամիս անց ծառայությունը շարունակեց ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորքերում։

2020թ. սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ազատը հենց առաջին օրվանից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում և պատվով կատարել  իր մարտական առաջադրանքները։ Նա անխնա ոչնչացրել է թշնամուն Հադրութում, Ջրականում, Քարվաճառում, Սանասարում՝ պահպանելով բարձր մարտական ոգի։ Սակայն  Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում մղվող մարտերը եղան վերջինը նրա համար։

Ազատն անմահացավ հոկտեմբերի 20-ին դիպուկահարի գնդակից։ 

Քաջ հետախույզը հուղարկավորված է «Եռաբլուր» փառքի պանթեոնում։

Ազատ Հեքիմյան

Ազատ Հեքիմյան

2000-12-06 - 2020-10-20
Հեքիմյան Ազատ Անդրանիկի Ծնվել է 2000 թ.-ի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում։ Սովորել է Գյումրու թիվ 7 միջնակարգ դպրոցում, ապա ընդունվել է Գյումրու Պետական տեխնիկական քոլեջ:Ուսումն ավարտելուն մնացել էր ընդամենը 6 ամիս,երբ նա զորակոչվեց բանակ՝ իր պարտքը տալու հայրենիքին։