Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Բաղդասար Ղարիբյան

Բաղդասար Ղարիբյան

1997-01-01 - 2020-10-11

Բաղդասար Արմենի Ղարիբյան

Ծնվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում: Հաճախել է Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ, աչքի է ընկել միշտ իր ակտիվությամբ եվ չարաճճիությամբ:

2014 թ-ից հաճախել է Յուրի Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցը: Բաղդասարը սովորել է գյուղի, իսկ ավարտել Երեվանի Ստեփան Շահումյանի անվան √1 դպրոցը:

Սիրված աշակերտ օրինակելի զավակ, լավ ընկեր, յուրահատուկ անձնավորություն, իսկական հերոս: Բաղդասարը բնավորությամբ շատ խիստ էր պահանջկոտ, մաքրասեր, խիզախ, կայուն խոսքի տեր, եթե մի բան մտքին դներ ուրեմն անում էր: Ընկերասեր եվ անսահման բարի էր, չէր սիրում փնթիությունն ու կեղծիքը: Սիրված զբաղմունքը մեքենա վարելն էր: Սիրում էր քույրերին ծնողներին ու առհասարակ կյանքը: Ուներ բազում նպատակներ:

Դպրոցն ավարտելուց հետո 2015 թ-ի հունիսի 27-ին զորակոչվել է հայոց բանակ: Ծառայությունն անցկացրել է Ջաբրաիլում, վաստակելով բոլորի վստահությունն ու հարգանքը, սկսվեց չարաբաստիկ քառօրյա պատերազմը, 15 օր դիրքերում էր, իր պարտականությունն կատարելու ընդացքում իջնում է դիրքերից: Անմիջապես հրաման է ստանում բարձրանալ դիրքեր, թեժ մարտեր են ընթանում: Ապրիլի 3-4-ը ընկած պատերազմի ընթացքում սմերչ տեսակի զենքն ընկնում է իր դիրքի ուղղությամբ չի տրաքում:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի լուրն առնելուն պես որոշում է կամավորագրվել:  Հոկտեմբերի 1-ին գնում է զինկոմիսարիատ կամավորագրվելու: 1-2օր սպասելուց հետո ընկերների հետ որոշել են 13 մեքենայով գնալ Շուշի մարդկանց տեղափոխելու:

1օրը Շուշիում մնալուց հետո վերադառնում են, ճանապարհին ավտովթարի են ենթարկվում եւ գնալուց, եւ ետ դարձի ճանապարհին: Ամեն օր շարունակում է գնալ զինկոմիսարիատ եւ անընդհատ հարցնում է թե ինչի չեք տանում: Պահանջում է  զենք կցել եւ գնալռազմաճակատ:

Բաղդասար Ղարիբյանը նահատակվել է Ֆիզուլիում 2020 թվականի հոկտեմբերի 11-ին:

Ամուսնացած չէր, ունի 2 քույր:

Հետմահու պարգեվատրվել է Արիության մեդալով եւ մի շարք պատվոգրերով:

Բաղդասար Ղարիբյան

Բաղդասար Ղարիբյան

1997-01-01 - 2020-10-11
Բաղդասար Արմենի Ղարիբյան Ծնվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում: Հաճախել է Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզ, աչքի է ընկել միշտ իր ակտիվությամբ եվ չարաճճիությամբ: