Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024
Դավիթ Հովհաննիսյան

Դավիթ Հովհաննիսյան

1995-08-01 - 2020-10-10

Դավիթ Արայի Հովհաննիսյանը ծնվել է 1995 թվականի օգոստոսի 1-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:
Մասնակցել է «Հայ ասպետ» մրցախաղին և մաթեմատիկական բազմաթիվ օլիմպիադաների: Դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվել է Ագրարային համալսարանի սննդաարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում բաժինը: Հենց այս ուղղությամբ էլ հետագայում աշխատել է՝ համալրելով ՀՀ ԶՈՒ-երը: 2018 թվականի օգոստոսից Սյունիքի մարզի Նորավան գյուղի զորամասում Դավիթն աշխատանքի անցավ որպես իրային և պարենային ծառայության պետ:
Հարազատները նրան նկարագրելիս ասում են՝ անսահման նվիրվող էր, հավասարակշիռ ու հասուն, չափից դուրս հումորով: Իսկ ծառայակից ընկերներն ասում են՝ շատ ընկերասեր էր:
Դավիթ Հովհաննիսյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին. անօդաչու թռչող սարքի հարվածի ժամանակ 4 ընկերներով խրամատում են եղել:
Երբեք պլաններ չէր կազմում ապրում էր պահի թելադրանքով, որ պահին ինչ ուզեր սիրտը պատրաստ էր անելու։ 
Մարտական ընկերները  Դավիթի ընտանիքին այցելելիս շոկոլադներ են տարել, պատմել են, որ Դավիթը բոլոր ընկերներից մեկական շոկոլադ էր վերցրել, դասավորել մի ամանի մեջ և ասել, որ պատերազմի ավարտից հետո միասին են ուտելու։ Ցավոք բոլոր կոնֆետները տեղում մնացին, Դավիթ Հովհաննիսյանն անմահացավ:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԶՈՀՎԵԼ ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Անմահ հերոս ավագ լեյտենանտ Դավիթ Հովհաննիսյան

Դավիթ Հովհաննիսյան

Դավիթ Հովհաննիսյան

1995-08-01 - 2020-10-10
Դավիթ Արայի Հովհաննիսյանը ծնվել է 1995 թվականի օգոստոսի 1-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: