Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Դավիթ Խաչատրյան

Դավիթ Խաչատրյան

2001-02-14 - 2020-10-30

Ծնվել է 14.02.2001- Երեւանում: Սովորել է րմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում, այնուհետեւ Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցում: 2019 թ. հուլիսի 2 ին զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։ Ծառայության է անցել Նուբարաշենի հատուկ ջոկատայինների զորամասում, որտեղ անցել է դիպուկահարների պատրաստման մարտական ծրագիրը և, որպես դիպուկահար, ծառայությունը շարունակել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։

Սեպտեմբերի 27-ից եղել է առաջնագծում, պաշտպանել է Վարանդայի՝ «Դժոխքի դարպասներ» անվանումով դիրքերը: 35 օր մասնակցել է ամենաթեժ մարտերին։ Մարտական ընկերների խոսքով Դավիթը միշտ եղել է պատրաստակամ յուրաքանչյուր մարտական գործողության, կենսուրախ, ժպիտով, ուժեղ, եւ ամենակարևորը գիտակցված ԱՆՎԱԽ, և մարտական ընկերների կողմից ստացել «Չղջիկ» ջոկատի հրամանատար կոչումը։ ԴԱՎԻԹԻ համար ասում են՝ НА СМЕРТЬ - գնացող տեսակ է, քանի որ պատերազմի ժամանակ, հենց ԴԱՎԻԹՆ Է ասել - НА СМЕРТЬ գնալու ենք։ Պատերազմի ընթացքում բացառել է դիրք թողնելը, փախնելը։

Հոկտեմբերի 28-ին որպես Հադրութում հայկական վերջին զորք, ճեղքել եւ դուրս են եկել թուրքական հատուկ ջոկատայինների մեծ շրջափակումից, այդ պահին չունենալով ոչ մի զոհ։

Դավիթը եւ տղաները Հադրութը լքելուց հետո շարժվել են «Մարտունի 2», որտեղ էլ Դավիթը տվել է իր վերջին մարտը, հոկտեմբերի 31-ին կյանքը տալով հանուն հայրենիքի։ Հետմահու Դավիթը պարգևատրվել է «Մարտական Արիություն» մեդալով, ստացել է «Առյուծ Ֆիդայի» կոչումը։