Ծնվել է Երևանում 2001թ․ հունվարի 19։ Սովորել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ջորջ Դունայանցի անվան հ. 154 հիմնական դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել և սովորել է,ՀԱԱՀ Ա.Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը։ Փոքր ժամանակից զբաղվել է վոլեյբոլով, եղել է Շենգավիթ շրջանի հավաքական թիմից։
Մասնակցել և հաղթել է դպրոցի կենգուրու խաղին, ստացել է մի շարք գովասանագրեր Երևանի քաղաքապետից, դպրոցի և սպորտի ասպարեզում ունի գավաթներ վոլեյբոլի մրցմանը հաղթանակի համար։
Զորակոչվել է բանակ 2019 թվ հուլիսի 22-ին Մարտակերտ Եղնիկներ։ Կարեն Ջամալյանի կողմից ունի պատվոգիր լավագույն ծառայության համար, շնորահակալագիր, այտեղ ուսուցանել է մինամյոտի վրա որպես հաշվարկող, շատ շուտ տիրապետել է տվյալ զինտեխնիկային։
Կռվի հենց առաջին օրից մտել են մարտի մեջ ոչնչացրել թշնամու մի շարք զինտեխնիկա և զինվոր, ապահովել դրանով մեր զորքերի առաջխաղացումը տվյալ հատվածում։
Մի քանի անգամ ստացել է կանտուզյա։ Տեղափոխել են դրմբոյի հոսպիտալ բայց ցավոք մի շարք խորը վիրավորումերից սիրտը չի դիմացել և կանգ է առել, մի անգամ կարողացել են հետ բերել, երկրորդ անգամ ոչ, սիրտը կանգնել է։
Զոհվել հոկտեմբերի 21-ին։
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարություննանի կողմից հետմահու ստացել է «Արիության» շքանշան։